16:37 | 18.04.17 | Նորություններ | 14022

Կազմակերպվում են ծրագրավորման 1-ամյա անվճար դասընթացներ

«Հայկական ծրագրեր» ընկերությունը՝ OMD ընկերության հետ համատեղ, կազմակերպում է 1 տարի տեւողությամբ ծրագրավորման անվճար դասընթացներ՝ ինֆորմատիկա մասնագիտացմամբ ուսանողների համար:  

Դիմումներն ընդունվում են մինչեւ ապրիլի 27-ը: Հայտը հասանելի է այստեղ:

Դիմել կարող են բակալավրիատի առաջին կուրսն ավարտող (եւ ավելի բարձր) ուսանողները: Քննությունները կանցկացվեն մայիսի առաջին կեսին:

Դասընթացները կմեկնարկեն սեպտեմբերին եւ կանցկացվեն շաբաթական 4 անգամ:

Ծրագրի նպատակն է բարձր առաջադիմությամբ ուսանողներին հնարավորություն ընձեռել պատշաճ ծավալով եւ որակով սովորելու ծրագրավորման բակալավրիատի առարկաները:

Դասընթացները կվարեն հայաստանյան ՏՏ ընկերությունների մասնագետները եւ ԲՈՒՀ-երի դասախոսները: