Իսրայելցի մենթոր. Հայաստանը պետք է խոշոր կորպորոցիաներ ներգրավի

Նոա Սեգրան. Լուսանկարը՝ Մեդիամաքս

11:06 | 06.04.17 | Հարցազրույցներ | visibility 113094

Իսրայելում գործող Jerusalem Venture Partners (JVP) վենչուրային հիմնադրամը համարվում է շարունակաբար գործող թոփ 10 վենչուրային հիմնադրամներից մեկը: 1993թ. հիմնադրված JVP-ն նպաստել է շուրջ 110 ընկերությունների ստեղծմանը:

Նոա Սեգրան JVP-ի ներդրողների հետ կապերի գծով տնօրենն է: Նա Երուսաղեմում գործող մի շարք տեխնոլոգիական աքսելերատորների մենթոր է եւ օգնում է ստարտափներին գաղափարի ներկայացման, կապիտալի ներգրավման եւ ներդրողների հետ հարաբերությունների հարցերում:

Itel.am-ը զրուցել է Նոա Սեգրայի հետ մարտի վերջին Երեւանում կայացած «Զարգացմանն ուղղված հանրօգուտ ներդրում» գլոբալ գագաթաժողովի շրջանակում:

-Վերջերս հրապարակված Գլոբալ ստարտափ էկոհամակարգի 2017թ. վարկանիշի համաձայն՝ Թել Ավիվն աշխարհի թոփ 20 ստարտափ վայրերի շարքում 6-րդն է: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:

- Իսրայելական ՏՏ էկոհամակարգի թիրախում Իսրայելը չէ: Այն շատ հզոր է, սակայն կենտրոնացած է Research and Development-ի (R&D) վրա, այնպես որ բիզնեսի մեծ մասը Իսրայելի սահմաններից դուրս է գործում, ընկերությունները հիմնականում դրսում են տեղակայված: Կրթության առումով բավական շատ բան է տեղի ունենում երկրում:  

Ինչ վերաբերում է Jerusalem Venture Partners-ին, ապա մենք հիմնականում իրականացնում ենք ներդրումներ իսրայելական ընկերություններում, սակայն եղել են նաեւ ներդրումների դեպքեր Իսրայելից դուրս: Մեր ներդրումները գիտելիքի վրա հիմնված ներդրումներ են եւ կարող են ընդգրկել ստարտափի զարգացման տարբեր փուլեր՝ սկսած սաղմնային փուլից: Ի դեպ, մենք մեծ հետաքրքրություն ունենք կիբեռ անվտանգության լուծումների նկատմամբ, եւ Իսրայելում ամենաակտիվն ենք ՝ նման ստարտափներում կատարվող ներդրումներով:

Մեդիամաքս

Կարծում եմ՝ Հայաստանը կարող է ընդօրինակել մի շարք նախաձեռնություններ, որոնք արվել են Իսրայելում ՏՏ ոլորտն առաջխաղացնելու նպատակով, ինչպես օրինակ` կառավարության կողմից աջակցության օրինակները, ինկուբացիոն ծրագրերը:

-Իսրայելն ու Հայաստանը նման են թե՛ տարածքի ու բնակչության քանակով, թե՛ հարեւանների հետ հարաբերություններով: Լինելով իսրայելական ՏՏ էկոհամակարգի ներկայացուցիչ, Ձեր կարծիքով ինչպե՞ս կարելի է հայաստանյան ՏՏ-ն դարձնել նույնքան գրավիչ, որքան իսրայելականը:  

- Կարծում եմ՝ հայաստանյան ՏՏ էկոհամակարգին պակասում է հետազոտությունը:  Հայաստանը պետք է հետազոտության համար պայմաններ ստեղծի համալսարանների ներսում: Կարծում եմ նաեւ, որ որպես զարգացող տնտեսություն՝ Հայաստանը կհետաքրքրի գլոբալ ընկերություններին, ինչը, իր հերթին, կխթանի նորարարությունը:  

Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել կրթությանը: Երկրորդը՝ խաղի մեջ ներառել անդրազգային կորպորացիաներին եւ նրանց բերել Հայաստան: Հայաստանը նման նախադեպի անհրաժեշտություն ունի, որպեսզի էկոհամակարգը փոխվի: Եթե նման մեկ ընկերություն համաձայնի գալ այստեղ, ապա դա կգրավի շատ ավելի ընկերությունների: Ես իսկապես համարում եմ, որ տաղանդը գրավում է տաղանդին եւ հաջողությունը հաջողություն է բերում:

Օրինակ, Իսրայելում գործում է 300 անդրազգային ընկերություն: Հայաստանը փոքր երկիր է, ինչպես Իսրայելը, եւ եթե այդ անդրազգային կորպորոցիաները ներդրում կատարեն երկրում կամ հաճախորդ դառնան, սա ավելի շատ ընկերությունների կբերի երկիր:

Կարծում եմ՝ առաջին բանը, որ հայկական ընկերությունները չպետք է անեն, լոկալ շուկայի վրա կենտրոնանալն է: Հարկավոր է ամենասկզբից մտածել գլոբալ, խոսել անգլերեն, ստեղծել պրոդուկտ գլոբալ լեզուներից մեկով՝ լինի դա անգլերեն, չինարեն թե այլ լեզու, մի պրոդուկտ, որը կունենա թիրախային լայն լսարան: Սկսե՛ք որպես գլոբալ, եւ ոչ թե որպես տեղական ընկերություն:

Փոքր տարածք ունենալն առավելություն է: Ինչպես Իսրայելում, այնպես էլ Հայաստանում, ոլորտում բոլորն իրար ճանաչում են: Այս կապերը կարող են ստեղծել հնարավորություններ՝ միասին աշխատելու համար: Փոքր երկրների առավելությունն է միասին աշխատելու հնարավորությունը:

Մտածե՛ք գլոբալ, ունեցե՛ք լավ բիզնես մոդել եւ համոզվե՛ք եղեք, որ ունեք լավագույն թիմը: Մի՛ կրկնօրինակեք արդեն գոյություն ունեցող ընկերություններին, մտածե՛ք ինչ-որ նորություն ստեղծելու մասին:

Ինձ դրական առումով շատ է զարմացրել այն ամենը, ինչ կատարվում է հայկական ՏՏ-ում: Դեռ շատ բան է պետք անել, բայց հնարավոր է անել: «Թումո»-ն ինձ պարզապես հիացրել է, եւ հենց այդպիսի կառույցներն են, որ օգնում են երկրին նորարար դառնալ:

Նոա Սեգրայի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo