16:37 | 29.03.17 | Նորություններ | 15058

Beeline-ը եւ ԵՊՀ-ն կհամագործակցեն

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ Երեւանի Պետական Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր:

Փաստաթղթի ստորագրմամբ մեկնարկել է Հայաստանում Beeline-ի մասնակցությունը Համալսարանի «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ - ձեռնարկություն համագործակցության նոր ձեւաչափ» ծրագրին:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողներին ձեռք բերել կարիերայի կառուցմանը վերաբերող պրակտիկ հմտություններ, միմյանց ներկայացնել երիտասարդ մասնագետներին եւ գործատուներին եւ խթանել սոցիալական ակտիվությունը եւ լիդերությունը:

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ուսանողների համար վարել է նաեւ վարպետաց դաս «Հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը» թեմայով:

«Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում երիտասարդներն առանցքային տեղ են զբաղեցնում: Նման ծրագրերի իրականացման շնորհիվ մենք աջակցում ենք կրթական ոլորտի զարգացմանը եւ փորձում օգնել երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Ես լիովին վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կօգնենք Երեւանի Պետական Համալսարանի ուսանողներին կատարելու առաջին հաջողված կարիերայի քայլերը դեպի պայծառ ապագա տանող ճանապարհին»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը նշել է, որ Beeline-ը միշտ պատրաստ է համալրել իր աշխատակիցների շարքերը տաղանդավոր եւ նպատակասլաց երիտասարդներով: