14:47 | 28.03.17 | Նորություններ | 14318

Beeline-ի բջջային համարները կարելի է պատվիրել առցանց

Beeline-ը գործարկում է http://number.beeline.am կայքը, որի միջոցով կարելի է առցանց ընտրել եւ պատվիրել բջջային համարներ:

Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է անվճար առաքման ծառայություն: Բաժանորդներին հասանելի են ինչպես սովորական, այնպես էլ «Նիկել», «Բրոնզ», «Արծաթ», «Ոսկի» եւ «Պլատին» դասի «գեղեցիկ համարներ»:

3 ամսվա ընթացքում գործում է 20 տոկոս զեղչ կայքով պատվիրված բոլոր «գեղեցիկ համարներ»-ի համար, իսկ հետվճարային սակագնային փաթեթին միանալու դեպքում հաճախորդը կարող է վճարել «գեղեցիկ համար»-ի արժեքը  մինչեւ 6 ամիս ժամկետում՝ «Արծաթ», «Ոսկի» եւ «Պլատին» դասի դեպքում:

«Առցանց կայքի գործարկումը, որի միջոցով հնարավոր է ստուգել հեռախոսահամարի հասանելիությունը եւ ձեռք բերել այն, դա հետադարձ կապի շնորհիվ ստացվող առավել հաճախակի հանդիպող մեր հաճախորդների ցանկություններից մեկն է: Beeline-ն ուրախ է տեղեկացնել, որ այժմ կա նման հնարավորություն եւ մենք շարունակում ենք հետեւել մեր բաժանորդների առաջարկներին եւ ցանկություններին՝ տրամադրելով նրանց առավել պահանջված, պարզ եւ հարմար ծառայություններ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։