12:43 | 23.03.17 | Նորություններ | 14752

Beeline-ում այսօր «Հաճախորդների օր» է

Beeline-ում այսօր հայտարարված է «Հաճախորդի օր», որի շրջանակում ընկերության ղեկավար անձնակազմը, ինչպես նաեւ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ (ընդհանուր թվով ավելի քանի հիսուն աշխատակից) ողջ Հայաստանի տարածքում գտնվող վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում ամբողջ օրն անմիջապես շփվում եւ աշխատում են հաճախորդների հետ:

Մասնավորապես, ընկերության ղեկավար անձնակազմը ներկայացնում է հաճախորդներին Quatro ծառայությունը, որի շրջանակում բաժանորդներին տրամադրվում է օպտիկակական ինտերնետ մինչեւ 100 Մբ/վ արագությամբ, բջջային անսահմանափակ հեռախոսազանգեր ցանցի ներսում, գերարագ բջջային ինտերնետ եւ ժամանակակից հեռուստատեսություն:

«Այսօր Beeline–ի աշխատակազմը փորձեց եւս մեկ քայլ ավելի մոտ կանգնել իր բաժանորդներին, աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ անհատապես, լսել նրանց հարցերը եւ լուծում տալ խնդիրներին: «Հաճախորդի օր»-ը Beeline-ում դա մի շատ արդյունավետ եւ օգտակար գործիք է, երբ հաճախորդներին ներկայացնում ենք ընթացիկ ծառայությունները եւ ստանում հետադարձ կապ նրանց առավել հուզող հարցերի առնչությամբ: Հենց այսպիսի միջոցառումների անցկացումն էլ մեզ հնարավորություն է տալիս առաջարկելու էլ ավելի պարզ եւ հարմար ծառայություններ»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: