16:20 | 22.03.17 | Նորություններ | 13774

Երեւանում սիրիահայերին 3Ds MAX ծրագիր են սովորեցնում

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն իրականացնում է 3Ds MAX ծրագրի դասընթաց՝ նախատեսված սիրիահայ երիտասարդների համար:

Դասընթացը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական միավորման եւ «Սիրիահայերի Միություն» ՀԿ-ի հետ համատեղ:

‹‹Դասընթացը մեկնարկել է մարտի սկզբին եւ կտեւի 3 ամիս: Հատուկ մշակված ծրագիրը եւ անհատական մոտեցումը հնարավորություն կընձեռի սիրիահայ երիտասարդներին լիարժեք տիրապետել 3Ds MAX ծրագրին, հեշտությամբ գտնել աշխատանք, ինչպես նաեւ ստացած գիտելիքն ու ստեղծագործական պոտենցիալը կիրառել իրենց աշխատանքներում››,- ասել է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ծրագրի ղեկավար Էմիլիա Հարությունյանը: