12:56 | 22.03.17 | Նորություններ | 58402

Ամերիկյան Cloudflare-ը դատա կենտրոն կբացի Երեւանում

Ամերիկյան Cloudflare ընկերությունը, որը CDN (content delivery network) եւ անվտանգության ծառայություններ է առաջարկում, մոտ օրերս դատա կենտրոն կբացի Երեւանում:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ Cloudflare-ն առաջիկայում կհայտարարի 5 մայրցամաքներում նոր դատա կենտրոններ բացելու մասին:

«Մենք սկսում ենք Երեւանից, որը Հայաստանի՝ Հարավային Կովկասում գտնվող լեռնային երկրի մայրաքաղաքն է եւ ամենամեծ քաղաքը: Այս տեղակայումը կլինի Ասիայում մեր 37-րդ դատա կենտրոնը, եւ 103-րդը՝ գլոբալ մակարդակում: Երեւանը, որը աշխարհի շարունակաբար բնակեցված ամենահին քաղաքներից է, ունի հարուստ պատմություն, որը հասնում է մինչեւ Ք.Ա. 782 թ.: Հայտնի լինելով իր կոնյակով, լավաշով եւ միջնադարյան գեղեցիկ եկեղեցիներով՝ Հայաստանին մեկ շնչի հաշվով բաժին են ընկնում նաեւ ամենամեծ թվով շախմատի գրոսմաստերները»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Cloudflare-ում նաեւ նշել են, որ նոր կենտրոնը հնարավորություն կտա ավելի մեծ անվտանգություն եւ արագություն ապահովել շուրջ 6 մլն կայքերի համար՝ հաշվի առնելով հանգամանքը, որ «ինտերնետ թրաֆիկ են մատակարարելու Երեւանին եւ սահմանակից պետությունների քաղաքներին»:

Նշենք, որ Cloudflare-ը դատա կենտրոններ ունի նախկին ԽՍՀՄ երկրներից միայն Ուկրաինայում (Կիեւ) եւ Ռուսաստանում (Մոսկվա):