Ucom-ը շարունակում է ընդլայնել 4G+ ցանցը

Հայկ Եսայանը. Ucom

14:55 | 20.03.17 | Նորություններ | visibility 11939

  #Ucom

Ucom-ը տեղեկացնում է, որ մարտին շարժական կապի ծածկույթի ընդլայնման ու արդիականացման նպատակով գործարկել է նոր կայաններ Տավուշի մարզում, ընդ որում՝ այսօր 4G+ ցանցը հասանելի է նաեւ մարզի սահմանամերձ գյուղերում:

Ավարտին են հասցվել կայանների տեղադրման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքները եւ ապահովվել է դրանց էլեկտրամատակարարումը: Այս ամենի շնորհիվ Ucom-ի բաժանորդները հնարավորություն են ստանում օգտվելու ոչ միայն շարժական կապի ավելի որակյալ ձայնային ծառայություններից, այլեւ անխափան կերպով եւ առանց ընդհատումների օգտագործելու տարատեսակ OTT ծառայությունների, իսկ մասնավորապես՝ առցանց քարտեզների բոլոր գործառույթները:

«Ucom ընկերությունն այս տարի եւս ներդրումներ է իրականացնում ցանցի արդիականացման եւ ընդլայնման ուղղությամբ: Եթե նախորդ տարվա վերջին 4G+ ցանցը հասանելի էր 55 բնակավայրերում, ապա այս ձնառատ ամիսների ընթացքում իրականացված ինտենսիվ աշխատանքներից հետո այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 102 բնակավայր, ներառյալ գյուղական համայնքները եւ 16 քաղաք: Հարկ է նշել, որ այսօր Ucom-ի 4G+ ցանցն ամենաընդարձակն է Հայաստանի տարածքում եւ այս տարածումը շարունակական է լինելու: Համաշխարհային փորձից հայտնի է, որ երկրի տնտեսական աճն ուղիղ կապ ունի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հետ», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:    

Ucom-ը նախատեսում է շարժական ցանցի արդիականացումն ավարտին հասցնել 2017թ.՝ ընդգրկելով Հայաստանի տարածքի 85%-ը:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo