Buildit-ի հիմնադիրը՝ Էստոնիայի հաջող փորձի եւ ստարտափ սխալների մասին

Ալեքսանդր Թոնիսոնը. TechChill

Փետրվարի 9-10-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է TechChill տեխնոլոգիական միջոցառումը, որը 26 երկրից հյուրընկալել է 1000-ից ավելի ներդրողների, ստարտափների հիմնադիրների, ձեռներեցների եւ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների:

TechChill-ի կազմակերպիչը TechHub Riga-ն է, գլխավոր հովանավորներն են ALTUM, TWINO եւ Printful ընկերությունները:

Ալեքսանդր Թոնիսոնն Էստոնիայի Տարտու քաղաքում գործող Buildit աքսելերատորի համահիմնադիրն է եւ գործադիր տնօրենը: Buildit-ը Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայում առաջին աքսելերատորն է, որը կենտրոնացած է hardware ստարտափներում կատարվող ներդրումների ուղղությամբ: Աքսելերատորին կարող են դիմել ստարտափներ ամբողջ աշխարհից: Ընտրված թիմերը, մենթորներից ստացած խորհրդատվությունից եւ կապերից բացի, ստանում են €3000 ներդրում:

Itel.am-ի լրագրողը ներկա է եղել TechChill-ին եւ զրուցել Ալեքսանդր Թոնիսոնի հետ:

- Buildit աքսելերատորում հայկական ստարտափները ներկայացված եղե՞լ են:

- Այս ընթացքում հայկական որեւէ ստարտափ չի մասնակցել մեր ծրագրին, չգիտեմ, թե քանի հայտ է ստացվել Հայաստանից, կարծում եմ՝ մի քանիսը եղել են՝ հաշվի առնելով այն, որ հայտեր ստանում ենք աշխարհի 60 երկրից:

Մենք փնտրում ենք hardware ստարտափներ, սակայն ուշադրության են արժանանում նաեւ այն ստարտափները, որոնք ստեղծագործական արդյունաբերության (creative industry) լուծումներ են ներկայացնում: Լավագույն տարբերակն այն է, երբ ստարտափը միավորում է այս երկու հատկանիշները:

Այս պահին աքսելերացիոն ծրագիրն ընթանում է տարին երկու անգամ: Յուրաքանչյուր ծրագիր տեւում է 6 շաբաթ: Հարկավոր է լրացնել կայքում առկա դիմում հայտը:

- Հաշվի առնելով ձեր՝ ստարտափներից հայտեր ստանալու փորձը, որո՞նք են գլխավոր սխալները, որ գործում են ստարտափները հայտը լրացնելիս:

- Ամենամեծ սխալներից է այն, որ թիմերը, չափազանց երկար մտածելով իրենց գաղափարի մասին, մոռանում են, որ հայտը կարդացողն առաջին անգամ է ծանոթանում գաղափարին: Հաճախ ենք հանդիպում կարճ պատասխանների այնպիսի հարցերի դեպքում, որոնք իսկապես կարեւոր են: Օրինակ, հարցը, թե ովքեր են ձեր մրցակիցները, հիմնականում ունի հետեւյալ շաբլոն պատասխանը՝ «Մենք մրցակիցներ չունենք», ինչը միշտ սխալ է: Հավատացնում եմ՝ աշխարհում չկա որեւէ պրոդուկտ, որը չունենա մրցակիցներ: Այնպես որ, որքան շատ ինֆորմացիա նշված լինի հայտում, այնքան լավ:  

Մյուս սխալն այն է, որ հաճախ թիմերը չեն զգում կամ ուշադրություն չեն դարձնում այն երեւույթին, որ վաղ շրջանում ներդրումը ոչ թե պրոդուկտում է կատարվում, այլ թիմում: Պետք է հայտում շեշտը դնել թիմի վրա, նշել, թե ինչ համատեղ փորձ ունեք, ինչ ծրագրեր եք միասին իրականացրել, երբվանից եք ճանաչում միմյանց:

Ներդրողի տեսանկյունից շատ կարեւոր է, որ դա չլինի ձեր թիմի՝ միասին մշակած առաջին պրոդուկտը: «Մենք միմյանց ճանաչում ենք 6 ամիս» արտահայտությունն այնքան էլ չի օգնում: Ներդրողը ցանկանում է լսել, թե որտեղ եք հանդիպել, ինչ պայմաններում: Այնպես որ տրամադրե՛ք հնարավորինս շատ տեղեկատվություն թիմի մասին, քանի որ ձեր առաքելությունն է համոզել, որ թիմն ուժեղ է:

Գաղափարը, բիզնես մոդելը հեշտորեն կարելի է փոխել, ինչը չի կարելի անել թիմի դեպքում:
Ալեքսանդր Թոնիսոնը եւ Նարինե Դանեղյանը

Ալեքսանդր Թոնիսոնը եւ Նարինե Դանեղյանը Լուսանկարը՝ Ռուսլան Զավացկիի

- Ինչպե՞ս Էստոնիային հաջողվեց դառնալ Եվրոպայի կարեւոր ինովացիոն կենտրոններից մեկը:

- Էստոնիան մեկնարկել է ստարտափ վիզա նախաձեռնությունը, որը թույլ է տալիս արտասահմանից մասնագետներ բերել երկիր, որտեղ նրանք կկարողանան ընկերություն հիմնել եւ աշխատել: Այնպես որ, այսօր բոլոր ստարտափները, այդ թվում՝ Շենգենյան գոտուց դուրս գտնվողները, ողջունվում են մեր երկրում:

Էստոնիայի հաջողությունն ամեն ինչի կոմբինացիան է: Չկա մեկ կոնկրետ գործոն: Դեր են խաղացել հաջողության մի քանի պատմությունները: Ամեն ինչ սկսվեց Skype-ի հաջողությունից, եւ այն ազդակ դարձավ շատ նոր ընկերությունների ստեղծման համար: Այսօր գործում են բազմաթիվ ընկերություններ, որոնք հիմնվել է Skype-ի կամ Skype-ի նախկին աշխատակիցների կողմից:  

Մյուս գործոնն այն է, որ բավական հեշտ է Էստոնիայում ընկերություն գրանցելը: Դա անվճար գործընթաց է՝ ի տարբերություն շատ երկրների, որտեղ դա բավական թանկ է:

Կարեւոր է նաեւ էլեկտրոնային կառավարման համակարգը՝ ամեն ինչ կարող ես անել օնլայն: Բոլորը կարող են դառնալ Էստոնիայի էլեկտրոնային քաղաքացի: Այս պահին արդեն 10 հազ. էլեկտրոնային քաղաքացի ունենք: Դա նշանակում է, որ ստանում եք նույնականացման քարտ եւ կարող եք բիզնես բացել նաեւ հեռակա կարգով:

Էստոնիայում բավական ցածր է կոռուպցիայի ինդեքսը եւ բյուրոկրատիան:
 
Շատ կարեւոր են ուժեղ ստարտափ համայնքի գործոնը եւ դրանից եկող նախաձեռնությունները: Օրինակ, ստարտափ վիզայի նախաձեռնությունը հենց համայնքն է առաջարկել:

Ներդրողների մասին՝ նրանք եւս կրթված են: Գոյություն ունի Էստոնիայի հրեշտակ ներդրողների ասոցիացիա, որը վերջին տարիներին հիանալի գործ է արել՝ պոտենցիալ ներդրողներին կրթելու եւ նրանց հրեշտակ ներդրողի վերածելու առումով: Ներկայում այդ ասոցիացիայի անդամ է ավելի քան 100 ներդրող, որոնք ակտիվորեն ներդրումներ են կատարում տեղական ստարտափներում, այնպես որ, երկրում ավելի հեշտ է դառնում կապիտալ ներգրավելը:

Այս ամենը թվարկելով՝ ցանկանում եմ շեշտել, որ հաջողությունը գործոնների միասնության արդյունք է: Ամեն պարագայում միշտ փոքր քայլերն են, որոնք մեծ վազքատարածությունում որոշիչ են դառնում եւ փոփոխությունների հանգեցնում: Էստոնիային 25 տարի պահանջվեց հասնելու այնտեղ, որտեղ որ այն հիմա է:

Ալեքսանդր Թոնիսոնի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo