12:26 | 06.03.17 | Նորություններ | 15212

Ucom-ը հանդես է եկել գարնանային նոր առաջարկով

Գարնանային տոներին ընդառաջ՝ Ucom ընկերությունը հանդես է գալիս նոր առաջարկով եւ բոլոր բաժանորդներին հնարավորություն է տալիս ձեռք բերելու Neffos նորաձեւ սմարթֆոն:

«Android համակարգով, 4.5-դյույմանոց էկրանով, երկու SIM քարտի եւ 4G հնարավորությամբ այդ սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ընկերության վաճառասրահներում 34 900 դրամով, առանց պարտավորության»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելին, հեռախոսը ձեռք բերող բաժանորդները կարող են 3 ամիս շարունակ անվճար ստանալ U!1500 սակագնային պլանի ներառումները եւ յուրաքանչյուր ամիս 100 րոպե զանգել դեպի տեղական բոլոր ցանցեր ու Արցախ, օգտվել 1 ԳԲ շարժական ինտերնետից եւ ուղարկել 150 կարճ հաղորդագրություն: Ներառված րոպեները սպառելուց հետո վավերականության 30 օրվա ընթացքում բաժանորդները կկարողանան զանգել Ucom շարժական ցանցի ներսում 0 դրամ/րոպե սակագնով:  

Առաջարկի շրջանակում հնարավոր է ձեռք բերել սահմանափակ քանակությամբ Neffos սմարթֆոններ: