12:29 | 03.03.17 | Նորություններ | 35731

Գործարկվել է Shadowmatic-ի Android տարբերակը

Triada Studio-ն գործարկել է Shadowmatic 3D փազլային խաղի Android տարբերակը, որը, ի տարբերություն iOS-ի ($2,99), անվճար է:

«Ներողություն ենք խնդրում, որ Andorid-ի գործարկումը նախատեսվածից երկար տեւեց: Կցանկանայինք, որ դա ավելի շուտ տեղի ունենար, բայց ցանկանում էինք վստահ լինել, որ տվել ենք հարթակին այն ուշադրությունն ու սերը, որին այն արժանի է: Մեծ շնորհակալություն Android-ի մեր բոլոր երկրպագուներին՝ շարունակական աջակցության եւ համբերության համար»,- նշել են Triada Studio-ում:

Երեւակայությունը զարգացնող Shadowmatic 3D փազլային խաղի iOS տարբերակը թողարկվել է 2015թ. հունվարին Triada Studio հայկական ընկերության կողմից: Խաղը հասանելի է 13 լեզուներով, այդ թվում՝ հայերեն: 2015թ. խաղն արժանացել է Apple Design Awards մրցանակին: