13:29 | 24.02.17 | Նորություններ | 13974

Beeline-ը երկարացրել է ֆիքսված ինտերնետի դիմաց վճարումների ժամկետը

Beeline-ը տեղեկացնում է, որ սկսած 2017թ. փետրվարից՝ վճարում չկատարելու դեպքում ֆիքսված ինտերնետի ծառայությունները չեն արգելափակվի՝ լրացուցիչ տրամադրված 18 օրերի ընթացքում:

«Տրամադրված ծառայության դիմաց չվճարելու դեպքում Hi-Line եւ Beeline Ինտերնետ սակագնային պլանների կասեցումը նախկինում իրականացվում էր հաշիվը ներկայացնելու հաջորդող ամսվա 7-րդ օրը, իսկ այժմ` հաջորդող ամսվա 25-րդ օրը: Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս բաժանորդներին օգտվել ինտերնետից հավելյալ 18 օր»,- ասված է հաղորդագրությունում: