15:37 | 22.02.17 | Նորություններ | 17735

Beeline-ում մեկնարկել է ARLOOPA VR ակնոցների վաճառքը

Աբովյան 21 հասցեում գտնվող Beeline-ի երեւանյան գրասենյակում մեկնարկել է ARLOOPA VR վիրտուալ իրականության ակնոցների վաճառքը:

Ակնոցը հնարավորություն է ընձեռում ամարթֆոնի օգնությամբ դիտել 360° ֆիլմեր եւ տեսահոլովակներ, խաղալ VR խաղեր՝ օգտագործելով վիրտուալ իրականության տեխնոլոգիաները, ինչպես նաեւ օգտվել նորագույն եւ ինտերակտիվ VR հավելվածներից:
 
«Այսօր վիրտուալ իրականությունը հանդիսանում է խաղային եւ մուլտիմեդիայի հարթակների զարգացման ամենահեռանկարային ուղղություններից մեկը: Վիրտուալ իրականության ակնոցները գնալով ավելի մեծ ժողովրդականություն են վայելում ամբողջ աշխարհում եւ Beeline-ը որպես նոր տեխնոլոգիաներ ներդնող նորարար ընկերություն պատրաստ է առաջարկել այս նորույթը հայ սպառողին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

Ակնոցների արժեքը 19500 դրամ է: