Սամեր Քարամ. Լիբանանը ՏՏ-ով զբաղվելու լավագույն վայրն է Մերձավոր Արեւելքում

Սամեր Քարամը. Edijs Palens

10:25 | 17.02.17 | Հարցազրույցներ | visibility 32985

Փետրվարի 9-10-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է TechChill տեխնոլոգիական միջոցառումը, որը 26 երկրից հյուրընկալել է 1000-ից ավելի ներդրողների, ստարտափների հիմնադիրների, ձեռներեցների եւ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների:

Սամեր Քարամը Լիբանանում բնակվող հրեշտակ ներդրող է: Նա StartUp Megaphone-ի հիմնադիրն է, որը Լիբանանի Կենտրոնական բանկի պատվերով զբաղվում է երկրի ստարտափ էկոհամակարգի իմիջի մշակմամբ: Քարամի հիմնադրած Seeqnce-ը 2012թ. Լիբանանում հիմնել է առաջին ստարտափ աքսելերատորը: Այն ներկայում Լիբանանի ԿԲ-ի աջակցությամբ $400 մլն արժողությամբ անկախ ստարտափ հիմնադրամի խորհրդատուն է: Սամեր Քարամը նաեւ Լիբանանում ամենամյա BDL Accelerate մասշտաբային տեխնո միջոցառման կազմակերպիչն է, որը ներգրավել է ավելի քան 25 հազ. այցելուի:

Itel.am-ի թղթակիցը ներկա է եղել TechChill-ին եւ զրուցել Սամեր Քարամի հետ:

- Զարգացման ի՞նչ մակարդակում է ներկայում Լիբանանի ստարտափ էկոհամակարգը:

- Կարող ենք ասել, որ Լիբանանն ամբողջ արաբական աշխարհում միակ դեմոկրատ երկիրն է: Այնտեղ բավական լավ են արտահայտված խոսքի ազատությունը, ընտրելու եւ ինքնորոշման իրավունքները: Արդյունքում երկիրը թվային եւ կրեատիվ կոնտենտի հարցերում առաջատար է. այստեղ է պատրաստվում եւ արտահանվում այն կոնտենտը, որը տարածաշրջանի մյուս երկրներում արգելված է ստեղծել՝ տեսահոլովակներ, երաժշտություն, ֆիլմեր եւ այլն:

Երեք տարի առաջ Լիբանանում ստեղծվեց անկախ հիմնադրամ, որտեղ շուրջ $400 մլն է ներդրվել: Նպատակն է հասնել նրան, որ Լիբանանը դառնա տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոնը: $400 մլն-ը բավական գումար է նման փոքր երկրի համար: Գաղափարն այն է, որ յուրաքանչյուրը, էական չէ՝ Լիբանանից, թե արտերկրից, ստեղծի այնտեղ բիզնես, որը կտարածվի տարածաշրջանում կամ աշխարհում:   

Տարածաշրջանի մյուս երկրների համեմատ՝ Լիբանանը բավական հաջողակ է. միգրացիոն գործընթացը բավական պարզ է, ռեսուրսներին կարելի է հեշտ մուտք ունենալ, խտրականությունը նվազագույնի է հասցված, կեցության արժեքը մատչելի է եւ այլն: Այնպես որ, աշխարհի ցանկացած կետից կարելի է գալ Լիբանան, որը տարբերվում է արաբական աշխարհի մյուս երկրներից եւ սեփական բիզնեսը սկսել:

Ruslan Zavacky

Լիբանանում ամեն տարի կայանում է BDL Accelerate միջոցառումը, որը Մերձավոր Արեւելքի եւ միջերկրածովյան երկրների շրջանում ամենամեծ տեխնո կոնֆերանսն է: 2016թ. դրան մասնակցել է շուրջ 25 հազ. մարդ, որից 5000-ը՝ Եվրոպայից:   

- Որքանո՞վ է մեծ այդ կոնֆերանսին հայերի մասնակցությունը:

- Բավական մեծ է՝ հաշվի առնելով, որ Լիբանանի բնակչության 5-10%-ը կազմում են հայերը: Նրանք բավական ակտիվ են Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում:

- Որո՞նք են լիբանանյան տեխնո էկոհամակարգի զարգացման խոչընդոտները:

- Պետք է նկատել, որ տարածաշրջանը բավական բարդ է՝ հաշվի առնելով այնպիսի գործընթացները, ինչպիսիք են արաբական գարունը, սիրիական պատերազմը, նավթի գների անկումը: Հուսով եմ, որ 10 տարվա ընթացքում այս խոչընդոտները կդառնան հնարավորություններ, եւ համոզված ենք` Լիբանանը կդառնա տարածաշրջանի տեխնո կենտրոնը:

Լիբանանը տաղանդներ արտահանող երկիր է: Կարելի է ասել, որ լիբանանցիները երկրից դուրս շատ ավելի լավ են իրենց դրսեւորում, քանի որ չեն բախվում սահմանափակումների: Սակայն կարծում եմ, որ այն պահին, երբ Լիբանանը վերադառնա աճի եւ բարգավաճման առողջ միջավայր, այդ մարդկանցից շատերը վերադառնալու են հայրենիք:

- Ձեր հիմնադրած Seeqnce աքսելերատորը 2012թ. կազմակերպեց Լիբանանի պատմության առաջին աքսելերացիոն ծրագիրը: Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք դա անելու ճանապարհին:

- Աքսելերատորը ստեղծվեց որպես համատեղ աշխատելու վայր (co working space) եւ հետագայում վերածվեց ինկուբացիոն միջավայրի: Սրան հաջորդեց այն, որ կարողացա փոքր ֆինանսական միջոցներ գտնել՝ սկսելու աքսելերացիոն շրջանը:

Այդ ժամանակահատվածում Լիբանանն ապրում էր վերջին 10 տարիների ամենաբարդ ժամանակները, քանի որ գրեթե ամեն ամիս Բեյրութում ահաբեկչական գործողությունների հետեւանքով ավտոմեքենա էր պայթեցվում: Ռիսկը եւ մտահոգությունները բավական մեծ էին, սակայն դրան հակառակ՝ մեզ հաջողվեց իրականացնել ծրագիրը: Աքսելերացիոն առաջին ծրագրին մասնակցում էր 20 ընկերություն, որոնցից ընտրեցինք 8-ին: Դրանցից 6-ը փիչինգի մասնակցեցին Լիբանանի Կենտրոնական բանկում, եւ դա օգնեց մեզ անկախ հիմնադրամ ստեղծել: Ի դեպ, այդ 6 ստարտափից 4-ն այսօր էլ ակտիվ գործունեություն են ծավալում, եւ վերջին 4 տարիների ընթացքում միասին ստացել են շուրջ $10 մլն-ի ներդրում:

Սամեր Քարամի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

TechChill-ի կազմակերպիչը TechHub Riga-ն է, գլխավոր հովանավորներն են ALTUM, TWINO եւ Printful ընկերությունները:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo