13:43 | 14.02.17 | Նորություններ | 14183

Beeline Smart 8 սմարթֆոնի գինն իջեցվել է

Beeline-ը հայտարարում է հատուկ «Սմարթ 600» սակագնային փաթեթով Beeline Smart 8 Dual սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին:

Ընկերությունը տեղեկացնում է, որ Beeline Smart 8 Dual սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 23900 դրամ արժողությամբ:

«Beeline սմարթֆոնները Հայաստանում մեծ ճանաչում են վայելում, եւ մեր վերջին տեսականին բացառություն չկազմեց: Դեկտեմբերին Beeline-ը սմարթֆոնների վաճառքով զբաղեցրեց 2-րդ տեղը Հայաստանում` տրամադրելով հազարավոր բաժանորդների մատչելի հեռախոսներ, որոնք կարող են բավարարել օգտագործողների մեծ  մասի պահանջարկը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline Smart 8 սմարթֆոնը բյուջետային մոդել է, ունի 4 միջուկային պրոցեսոր, աշխատում է Android 6.0. օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնն ունի 2 տեսախցիկ, երկու SIM-քարտի հնարավորություն եւ աշխատում է 2G եւ 3G ցանցերում։