16:38 | 13.02.17 | Նորություններ | 12804

Beeline-ը երկարացնում է «Վստահության րոպեներ»-ի ակցիայի ժամկետը

Beeline-ը հայտարարում է «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետի երկարացման մասին:

Մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կկազմի 300-ից մինչեւ 9000 դրամ: Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին:

«Beeline-ը իր հաճախորդներին ոչ միայն առաջարկում է առավելագույնս պարզ եւ հարմար ծառայություններ, այլ նաեւ հոգ է տանում, որպեսզի նույնիսկ հաշվի նվազագույն մնացորդի դեպքում հաճախորդները շարունակեն մնալ կապի մեջ եւ օգտվեն մեր ծառայություններից: Մեր բաժանորդների դիմումների համաձայն մենք երկարացնում ենք «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

«Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կախված է վերջին երեք ամիսների ընթացքում բաժանորդի կողմից ծառայությունների համար ծախսված գումարից: