Հոլանդացի ձեռներեց. ՀՀ ստարտափներին բիզնես մտածողությունն է պակասում

Մորիս Բեքենդ Վերվին. Անձնական արխիվից

Մորիս Բեքենդ Վերվին հոլանդացի ձեռներեց եւ ներդրող է, CrossSpring սաղմնային (seed) աքսելերատորի եւ ինկուբատորի հիմնադիրը:

2016թ. վերջին Հայաստան կատարած այցի շրջանակում ձեռներեցը ծանոթացել էր 25-ից ավելի ստարտափների հետ, մասնակցել Գիտության, տեխնոլոգիաների եւ ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսին եւ Empowering Ideas միջազգային տեխնոլոգիական ֆորումին:

Itel.am-ը Մորիս Բեքենդ Վերվիի հետ զրուցել է հայաստանյան ՏՏ-ից ստացած տպավորությունների եւ եվրոպական թրենդների մասին:

«Հանդիպածս ստարտափներից մի քանիսը հաջողակ են, քանի որ ունեն լավ թիմ, կոմերցիոն եւ տեխնիկական պատրաստվածություն: Մյուս թիմերը, ընդհակառակը, տեխնոլոգիական շատ մասնագետներ ունեն, ինչը, այո, լավ է, սակայն դու պետք է կարողանաս վաճառել քո ստեղծած պրոդուկտը: Հայկական ստարտափների մոտ հիմնականում բիզնեսի մտածողությունն է պակասում»,- նշում է ձեռներեցը՝ հավելելով, որ իր ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում ներդրում իրականացնել հայկական ստարտափներից մեկում:

Մորիս Բեքենդ Վերվին խորհուրդ է տալիս հանգամանորեն հետազոտել այն շուկան, որտեղ ստարտափը պատրաստվում է աշխատել:
 
«Հայաստանյան ստարտափների համար Արեւմտյան Եվրոպայի երկրները լավ հնարավորություն են: Դրանք նաեւ կարող են օգտագործվել որպես յուրահատուկ թեստավորման վայր, հասկանալու համար՝ տվյալ թիմը կարողանո՞ւմ է աշխատել միջազգային մակարդակում: Սա նաեւ հնարավորություն է՝ որոշակի գիտելիքներ, ինչպես նաեւ ոչ մեծ ծավալի կապիտալ ներդրումներ ներգրավելու համար: Հայաստան այցի ընթացքում զրուցում էի ստարտափի հայ հիմնադրի հետ, որը նշեց, որ Ֆրանսիայում հանդիպումներ է ունեցել եւ հետաքրքրված է մուտք գործել ֆրանսիական շուկա: Նրան ասեցի՝ «Շատ լավ, բայց նախ ցուցակ կազմիր, կետերով ներառիր այն ամենը, ինչը քո ստարտափի համար կարեւոր է՝ որեւէ երկիր մուտք գործելուց առաջ: Դիտարկիր, թե ինչպիսի ստարտափ ցանց կա այնտեղ, որքանով է ճկուն կառավարությունը, ինչպիսին են օրենքները, Հայաստան վերադառնալու որոշում կայացնելու դեպքում որքան հեշտ ես վերադարձնելու քո ներդրած գումարը»»,- նշում է Մորիս Բեքենդ Վերվին:

Հոլանդացի ձեռներեցի խոսքով՝ այստեղ կարող են նաեւ մշակութային հարցեր ծագել:

«Պետք է կարողանաք հարմարվել այդ միջավայրին: Հնարավոր է, որ հեշտ հարմարվեք Նիդեռլանդներին, սակայն չկարողանաք նույնն անել, օրինակ, Բելգիայում: Տարբերությունները շատ են, բայց դա եւս հիանալի է»,- նշում է նա:

Մորիս Բեքենդ Վերվին ընդգծում է, որ հաճախ հարկավոր է դիտարկել ոչ թե երկիրը, այլ այն տարածաշրջանը, որտեղ գտնվում է այդ երկիրը:

«Դա բավական մանրակրկիտ աշխատանք է, սակայն եթե հետազոտությանը որոշակի ժամանակ տրամադրեք, կտեսնեք, որ Արեւմտյան Եվրոպայի շուկաներում եւս առկա են հնարավորություններ: Ի դեպ, այդ տարածաշրջանը ներկայում փորձում է կառուցել կամուրջներ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ»,- ասում է նա:

Հոլանդացի ձեռներեցն ընդգծում է՝ Եվրոպայում այսօր բարդացել է ՏՏ ոլորտում որակյալ մասնագետներ գտնելը:   

«Դա Արեւմտյան Եվրոպայի գլխավոր խնդիրներից է՝ մեծ կորպորացիաները կարիք ունեն բուհերն ավարտած երիտասարդների եւ անմիջապես աշխատանքի են վերցնում նրանց բարձր աշխատավարձով: Արդյունքում մենք ստարտափ էկոհամակարգում ավելի շատ մարդկանց կարիք ունենք»,- նշում է Մորիս Բեքենդ Վերվին:

Գործարարը խորհուրդ է տալիս ավելի շատ ճանապարհորդել եւ կապեր ստեղծել.

«Ցանցի ստեղծումը կարեւոր է, թույլ տվեք, որ դիմացինը ցույց տա, թե ինչ արժեքներ ունի: Գուցե լինեն մի շարք բաներ, որոնք չեք հավանի, բայց ավելի լավ է այդ մասին նախապես իմանալ: Եթե հայկական ստարտափներին հետաքրքրի, ապա կարող են այցելել Նիդեռլանդներ եւ մի քանի օր անվճար անցկացնել մեր գրասենյակում, կապեր հաստատել տեղական ստարտափների հետ: Եվրոպայում կան նմանատիպ այլ կենտրոններ եւս, որոնց հետ մենք կապի մեջ ենք, եւ նրանք եւս ուրախ կլինեն հյուրընկալել այդ ստարտափներին»:

Խոսելով գլոբալ համագործակցությունների մասին՝ Մորիս Բեքենդ Վերվին առաջարկում է Հայաստանին միջնորդ դառնալ այլ երկրների միջեւ:

«Այսօր Իրանը գնալով բացվում է, եւ ես գիտեմ, որ մի շարք հոլանդական ընկերություններ հետաքրքրված են իրանական շուկայով: Նրանք հնարավոր է՝ դժվարությունների հանդիպեն Իրանի հետ ուղիղ բիզնես վարելու առումով: Ինչո՞ւ դա չանել Հայաստանի օգնությամբ: Կարծում եմ` Հայաստանը պետք է այս հարցի շուրջ բանակցի ինչպես Նիդեռլանդների, այնպես էլ Իրանի հետ»,- առաջարկում է հոլանդացի ձեռներեցը:

Մորիս Բեքենդ Վերվիի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo