ԱՄՆ տեխնո համայնքը՝ ընդդեմ Թրամփի միգրացիոն արգելքի

Լուսանկարը՝ EPA

16:58 | 31.01.17 | Նորություններ | visibility 10454

ԱՄՆ տեխնոլոգիական համայնքը շարունակում է արձագանքել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոլանդ Թրամփի՝ միգրանտներին վերաբերող վերջին աղմկահարույց որոշմանը, որի համաձայն՝ 90 օրով արգելվել է Սիրիայի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի քաղաքացիների մուտքը ԱՄՆ, ինչպես նաեւ 120 օրով` փախստականների ընդունումը ցանկացած երկրից:

Itel.am-ը ներկայացնում է տեխնոլոգիական ընկերությունների տեսակետը եւ գործողություններն այս հարցում:

Reddit

«Առանց էմիգրանտների, չկամ ես, եւ չկա Reddit-ը… Մենք բոլորս ամերիկացի ենք… »,- Reddit-ի օգտատերերին ուղղված բաց նամակում ասել է համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

«Ինչպես գիտեք, ես փաստաթղթեր չունեցող էմիգրանտի որդի եմ, իսկ իմ նախնիները վերապրել են Հայոց ցեղասպանությունը: Իմ նախնիները խիզախ փախստականներ են, որոնք տուն են գտել այս երկրում…»:

Նա կոչ է արել շարունակել բարձրաձայնել խնդրի մասին եւ աջակցել նրանց, ովքեր այդ աջակցության կարիքն ունեն:

«Մեր հարթակը, ինչպես եւ մեր երկիրը, ավելի է բարգավաճում, երբ ավելանում է այստեղ մարդկանց եւ համայնքների քանակը: Reddit-ը կշարունակի ողջունել աշխարհի բոլոր քաղաքացիներին մեր թվային համայնքում եւ մեր գրասենյակում»,- ասել է հայազգի ձեռներեցը:

Նա նաեւ կոչ է արել Reddit-ի օգտատերերին, որոնք էմիգրանտներ են կամ էմիգրանտների զավակներ, հարթակում կիսվել իրենց պատմություններով:   

Ալեքսիս Օհանյանի նամակն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Google

Երկուշաբթի օրը ընկերության ավելի քան 1000 աշխատակից մասնակցել է Google-ի Mountain View կենտրոնակայանում կայացած ցույցին:

The Verge

Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը աշխատակիցներին ուղղված ուղերձում պատմել է, թե ինչպես է 6 տարեկանում Ռուսաստանից հայտնվել ԱՄՆ-ում: Նա նշել է, որ չնայած քաղաքական աղմուկին՝ «նույնիսկ այն ժամանակ ԱՄՆ-ն ուներ խիզախություն՝ ընդունելու նրա ընտանիքին որպես փախստական»:  

Ավելի վաղ Google-ի գլխավոր գործադիր տնօրեն Սունդար Պիչայը հայտարարել էր.

«Ցավալի է տեսնել այս հրամանի անձնական «նստվածքը» մեր գործընկերների վրա: Մենք էմիգրացիոն քաղաքականության հարցում միշտ հանրային ենք եղել եւ այդպես էլ կշարունակենք լինել»:

Նա նաեւ նշել է, որ Թրամփի հրամանը Google-ի 180-ից ավելի աշխատակցի է վերաբերում, որոնք այս պահին ճանապարհորդում են եւ հորդորել է նրանց անհապաղ վերադառնալ ԱՄՆ:

AP

Միաժամանակ, Google-ը հայտարարել է, որ $4 մլն է տրամադրելու 4 ամերիկյան էմիգրացիոն կազմակերպություններին:

Amazon

«Ամենասկզբից Amazon-ը հակված է եղել հավասար իրավունքներ, հանդուրժողականություն եւ բազմազանություն ապահովելուն եւ այդպես էլ միշտ կշարունակենք… Ընկերության զարգացման ընթացքում մենք ներառել ենք տաղանդավոր մարդկանց ամբողջ աշխարհից, եւ կարծում ենք, որ սա այն հատկանիշներից է, որ Amazon-ը հիանալի է դարձնում՝ բազմազան աշխատավայրն օգնում է մեզ ստեղծել ավելի լավ պրոդուկտներ հաճախորդների համար»,- նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ:

Ավելի ուշ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ ընկերության իրավաբանական թիմը կաջակցի Վաշինգտոն նահանգի գլխավոր դատախազին, որը պատրաստվում է արգելքի դեմ հայց ներկայացնել: Բեզոսը նաեւ նշել է իրավաբանական այլ քայլերի անհրաժեշտության մասին:

Microsoft

Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթն ընկերության աշխատակիցներին ուղղված նամակում ասել է. «Մենք հավատում ենք, որ էմիգրացիոն օրենքները կարող են եւ պետք է պաշտպանեն հասարակությանը՝ առանց զոհաբերելու մարդկանց կրոնական եւ ինքնաարտահայտման իրավունքները»:

Հնդկաստանում ծնված ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սաթյա Նադելլան, իր հերթին նշել է, որ «տեսել է այն դրական ազդեցությունը, որն էմիգրացիան թողել է ընկերության, երկրի եւ ամբողջ աշխարհի վրա»:

Microsoft-ը, ինչպես եւ Amazon-ը, կաջակցի Վաշինգտոն նահանգի գլխավոր դատախազի հայցին:

Ընկերությունը նաեւ գումար կհանգանակի միգրացիոն արգելքի դեմ պայքարող հիմնադրամներին:

Apple

Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուկն ասել է. «Ես կիսում եմ ձեր մտահոգությունները, սա մի քաղաքականություն է, որին մենք չենք աջակցում»:

Նա հավելել է, որ Apple-ը պատրաստ է իրավաբանական աջակցություն տրամադրել իր այն աշխատակիցներին, որոնց վրա օրենքը կազդի:

Facebook

Ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւս մտահոգություն է հայտնել տեղի ունեցողի կապակցությամբ.

«Իմ նախնիները եկել են Գերմանիայից, Ավստրիայից եւ Լեհաստանից: Պրիսցիլայի (Ցուկերբերգի կնոջ – խմբ.) նախնիները Չինաստանից եւ Վիետնամից փախստականներ են: ԱՄՆ-ն էմիգրանտների հայրենիք է, եւ մենք պետք է հպարտանանք դրանով… Ինչպես ձեզանից շատերը, ես եւս մտահոգված եմ նախագահի Թրամփի վերջին ստորագրած հրամանագրերի կապակցությամբ… Մի քանի տարի առաջ ես տեղական դպրոցներից մեկում էի դասավանդում, որտեղ իմ լավագույն ուսանողներից մի քանիսը փաստաթղթեր չունեին: Նրանք եւս մեր ապագան են: Մենք էմիգրանտների երկիր ենք, եւ բոլորս ենք շահում, երբ աշխարհի ամենապայծառ եւ լավագույն մարդիկ կարող են ապրել, աշխատել եւ համագործակցել այս երկրում: Ես հույս ունեմ, որ կգտնենք խիզախություն՝ միավորելու մարդկանց եւ այս աշխարհն ավելի լավը դարձնելու բոլորի համար»:

Uber

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թրեւիս Քալանիկը հայտարարել է, որ Uber-ը կփոխհատուցի այն վարորդներին, որոնք չենք կարողանա տուն վերադառնալ: Նա նաեւ ասել է, որ ուրբաթ օրը Թրամփի հետ հանդիպման ժամանակ կհաղորդի նրան, թե ինչպես այս արգելքը կարող է ազդել «անմեղ մարդկանց վրա»:

Քալանիկը, որը Թրամփի բիզնես խորհրդատվական թիմում է, վերջերս անընդհատ քննադատվում է ԱՄՆ նորընտիր նախագահի հետ ունեցած մտերիմ կապերի համար:

Կիրակի օրն էլ ընկերությունը հայտարարեց, որ պատրաստ է իրավաբանական աջակցություն տրամադրել Uber-ի վարորդներին, փոխհատուցել վարորդներին կորցրած եկամտի համար, ստեղծել $3 մլն արժողությամբ լեգալ պաշտպանության հիմնադրամ վարորդների եւ թարգմանչական ծառայությունների համար եւ կոչ անել կառավարությանը վերականգնել ԱՄՆ ռեզիդենտների ճանապարհորդելու իրավունքը»:

Նշենք, որ այս օրերին ԱՄՆ-ում շարունակվում է #DeleteUber արշավը: Տաքսու վարորդները շաբաթ օրը որպես բողոքի ակցիա բոյկոտել են Նյու Յորքի Ջոն Քենեդիի օդանավակայանը: Գործադուլին չի միացել Uber-ը, ավելին՝ այդ օրը սովորականից ավելի բարձր սակագներ է առաջարկել:

#DeleteUber արշավի մեկնարկից շատ չանցած՝ ընկերությունը հայտարարել է իրավաբանական հիմնադրամներից մեկին $3 մլն տրամադրելու մասին ՝ պաշտպանելու էմիգրացիոն արգելքի հետեւանքով տուժած վարորդներին:

Twitter

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջեք Դորսին հայտարարել է, որ այս օրենքի «հումանիտար եւ տնտեսական ազդեցությունն իրական է եւ տխրեցնող»:

«Սիրիայից փախստականների 11%-ը ԱՄՆ-ում բիզնեսների սեփականատեր է, ինչը երեք անգամ գերազանցում է ամերիկացիների հիմնած բիզնեսների թիվը»:

«Twitter-ը ստեղծվել է բոլոր կրոնների էմիգրանտների կողմից: Մենք բոլորս կանգնում ենք նրանց կողքին, միշտ»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ նախկինում Twitter-ն ասել էր, որ եթե Թրամփը խախտի «ատելության խոսքի» (hate speech) օրենքները, ապա նրան կարգելափակեն:

Dropbox

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Դրյու Հյուսթոնն արգելքն անվանել է «Ոչ ամերիկյան»:  

«Կարգադրությունները, որոնք ազդում են աշխարհում ամենախոցելի մարդկանց վրա, «ոչ ամերիկյան են… Dropbox-ն ընդունում է մարդկանց բոլոր երկրներից եւ կրոններից»:

Airbnb

Գլխավոր գործադիր տնօրեն Բրայան Չեսկին հայտարարել է, որ Airbnb-ն պատրաստ է տրամադրել անվճար կացարաններ էմիգրանտներին, որոնց արգելում են ԱՄՆ մուտք գործել:

«Մենք պետք է կանգնենք նրանց կողքին, որոնց վրա տարածվել է այս որոշումը… ԱՄՆ մուտք գործելու արգելքը ճիշտ չէ… Բաց դռները մեզ բոլորիս միավորում են, դռներ փակելը բաժանում է Միացյալ Նահանգները: Եկեք բոլորս գտնեք ճանապարհներ մարդկանց միավորելու, այլ ոչ թե բաժանելու… Թրամփի հրամանը քաղաքականություն է, որին ես խորապես անհամաձայնություն եմ հայտնում եւ այն խոչընդոտում է Airbnb-ի առաքելության իրականացմանը»:

Netflix

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Րիդ Հասթինգսը հայտարարել է, որ Թրամփի գործողությունները վնասում են Netflix-ի աշխատակիցներին ամբողջ աշխարհում.

«Այդ գործություններն այնքան ոչ ամերիկյան են, որ բոլորիս ցավ են պատճառում:  Ավելին, այս գործողություններն Ամերիկան ավելի պակաս ապահով կդարձնեն: Շատ տխուր շաբաթ է, եւ ավելին է լինելու այն 600 հազ. «երազողների» կյանքի հետ, որոնք այստեղ ԱՄՆ-ում են՝ անմիջական սպառնալիքի տակ: Ժամանակն է ուս ուսի տալ՝ պաշտպանելու ազատության եւ հնարավորության ամերիկյան արժեքները»:  

Y Combinator

Աքսելերատորի նախագահ Սեմ Ալտմանը կոչ է արել տեխնո լիդերներին պայքարել Թրամփի ադմինիստրացիայի դեմ:  

«Այնպես որ մենք պետք է առարկենք, այլապես դա կլինի հաղորդագրություն, որ ադմինիստրացիան կարող է շարունակել մեզանից խլել մեր իրավունքները»:

Lyft

Տաքսիների պահպանման Lyft հարթակը $1 մլն կնվիրաբերի «Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությանը», որը պայքարում է այս որոշման դեմ:
    
«Իր գործունեության ընթացքում Lyft-ն արել է ամեն ինչ՝ ստեղծելու ներառական, բազմազան եւ բարեխիղճ համայնք, որտեղ մեր բոլոր վարորդներն ու ուղեւորները կզգան հարգանք… Արգելել կոնկրետ կրոն դավանող մարդկանց մուտք գործել ԱՄՆ, հակասում է ինչպես Lyft-ի, այնպես էլ մեր ազգի հիմնարար արժեքներին»,- հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Լոգան Գրինը:

Նարինե Դանեղյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo