Պարիզ դե Լետրազ. Սփյուռքը պետք է առաջ մղի ՀՀ տեխնոլոգիական ներուժը

Պարիզ դե Լետրազը. https://thequantinyou.files.wordpress.com

Մադրիդի IE Business School-ի ձեռներեցության պրոֆեսոր Պարիզ դե Լետրազը հունվարի 25-ին Երեւանում կայացած Eurasia Mobile Challenge մրցույթի տարածաշրջանային կիսաեզրափակչի հյուրերից էր:

Ներդրումային ծրագրերի, բանկային ծառայությունների եւ վենչուրային կապիտալի ոլորտում ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող պրոֆեսորը 2005-ից զբաղվում է ֆոնդերի հայթայթման, նոր ընկերությունների ստեղծման, ինչպես նաեւ իր Amazing Lab խմբի միջոցով ընկերությունների առուվաճառքի գործունեությամբ:

Itel.am-ը զրուցել է Պարիզ դե Լետրազի հետ:

- Սա ձեր երկրորդ այցն է Հայաստան եւ, ամենայն հավանականությամբ, արդեն հասցրել եք որոշակի կարծիք կազմել հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի մասին: Ինչպիսի՞ն են տպավորությունները:

- Դեռ նախորդ այցի ընթացքում տեղեկացել էի, որ Հայաստանն ունի շատ լավ մասնագետներ, սակայն օգտագործվող տեխնոլոգիաների մեծ մասը հնացած են: Սակայն դա նորմալ է: Վերջին մեկ տարում նկատել եմ, որ Հայաստանում էկոհամակարգը սկսում է ավելի զարգանալ: Դուք ունեք ընկերություններ, որոնք արդեն միջազգային են, եւ ներկայում աշխատում են իրենց պրոդուկտների մշակման գործընթացը Հայաստան տեղափոխելու ուղղությամբ:

Հայաստանը լավ վայր է նաեւ անդրազգային ընկերությունների համար՝ ռուսական շուկա մուտք գործելու առումով: Ուղղակի հարկավոր է ավելի շատ սկսել օգտագործել Սփյուռքը: Սփյուռքի հայերը սիրում են Հայաստանը, եւ պետք է ավելին անել նրանց երկիր վերադարձնելու կամ գոնե որոշակի բիզնես այստեղ հիմնելու համար:

Նկատում եմ նաեւ, որ այստեղ շատ ու շատ ստարտափներ են սկսում կենտրոնանալ այնպիսի պրոդուկտների զարգացման ուղղությամբ, որոնք կարեւոր են լինելու Եվրոպայի համար առաջիկա տարիներին: Ներկայում եվրոպական թրենդների շարքում են կիբեր անվտանգությունը, big data-ն, իրերի ներցանցը (IoT): Սրանք շարունակելու են մեծ զարգացում ապրել առաջիկա տարիներին, եւ հայկական ստարտափների համար այս ուղղություններով զարգացումը մեծ հնարավորություններ կընձեռի:  

Ունենալով այդքան լավ մասնագետներ՝ պարզապես պետք է դադարել լինել աութսորս անող՝ մրցելով այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Հնդկաստանը, Հունգարիան, Չեխիան կամ Բուլղարիան: Հարկավոր է սեփական լուծումներ մշակել առաջատար տեխնոլոգիաների ոլորտում:

- Դուք աշխատանքի փորձ ունեք ինչպես եվրոպական, այնպես էլ ամերիկյան շուկայում: Ո՞ր շուկան կարող է ավելի բարենպաստ լինել հայաստանյան ստարտափների համար:

- Կարծում եմ՝ պետք է երկու շուկաների վրա էլ կենտրոնանալ: Մոտ լինելու տեսանկյունից Եվրոպան ավելի լավ տարբերակ է, իսկ Սփյուռքն օգտագործելու տեսանկյունից Միացյալ Նահանգները լավ ընտրություն է:

Ի դեպ, ես Լոս Անջելեսից եմ, որտեղ կես միլիոնից ավելի հայ է ապրում: Ներկա եմ եղել 3 հայկական հարսանիքի եւ սիրում եմ հայկական մշակույթը: Հայերն ունեն ձեռներեցական մտածողություն: Եթե դիտարկում ենք այն հայերին, որոնք ներկայում Սփյուռքում են, ապա նրանց մեծ մասը ձեռներեցներ են: Այնպես որ, կարծում եմ Հայաստանում աննախադեպ ներուժ կա, պարզապես դրսի հայերը պետք է աջակցեն դրա ներկայացմանը: Իսկապես շատ բան կարելի է անել ԱՄՆ-ում ապրող հայերի միջոցով:

Եվրոպայում մրցակցությունը մեծ է, սակայն կարծում եմ՝ միջազգային ստարտափների համար հնարավորությունները եւս բազմաթիվ են:

- Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պակասում հայաստանյան ՏՏ ոլորտին:

-Կարծում եմ՝ հայկական ՏՏ-ին պակասում է այն, որ նրանք ոչ թե գլոբալ են մտածում, այլ լոկալ: Մարդիկ դեռ կարծում են, որ լոկալ աշխատանքը ճիշտ է: Հարկավոր են ավելի շատ միջոցառումներ եւ ՎիմպելԿոմի նման այլ ընկերություններ, որոնք այդ միջոցառումները կկազմակերպեն:

Հարկավոր է կարողանալ սեփական պրոդուկտն ավելի լավ վաճառել: Չի կարելի պարզապես խոսել լավ գաղափարի մասին, այն պետք է գեղեցիկ ձեւով վաճառել:
Հայաստանում մեծ ոգեւորություն է առկա այս առումով, որը սակայն արտահայտել սովորել է պետք:

Ի դեպ, եթե լինի հայկական լավ ստարտափ, կդիտարկեմ դրանում ներդրում կատարելու հնարավորությունը:

Պարիզ դե Լետրազի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo