Վանաձորում բացվել է «Յանդեքս»-ի Ծրագրավորման դպրոցը

ՁԻՀ

14:57 | 20.01.17 | Նորություններ | visibility 24901

Այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում բացվել է «Յանդեքս» ընկերության Ծրագրավորման դպրոցը:

Դպրոցը «Յանդեքս» ընկերության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ նախագիծն է՝ 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ:

Ծրագրի նպատակն է ծանոթացնել աշակերտներին ծրագրավորմանը, ՏՏ ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար եւ նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում:

«Մայրաքաղաքում ուսման շատ հնարավորություններ կան, այդ իսկ պատճառով ծրագրավորման դպրոցները կբացվեն առաջին հերթին շրջաններում, որտեղ դրանք առավել օգտակար եւ արդյունավետ կլինեն»,- նշել է Յանդեքս.Տաքսի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:

Ծրագրավորման դպրոցում ուսումն անվճար է: Ուսուցման ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 147 դպրոցական, որոնցից ընտրվել է 28 հոգի: Դասերը կմեկնարկեն հունվարի 21-ից եւ կանցկացվեն շաբաթը երկու անգամ: Դասընթացի տեւողությունը մեկ տարի է: Այդ ընթացքում երեխաները կհասցնեն յուրացնել Python ծրագրավորման լեզվի հիմունքները եւ փորձել իրենց ուժերը փոքր նախագծերում:

Ուսուցման ընթացքում կիրականացվի սովորողների առաջադիմության մշտական մոնիթորինգ եւ առաջադիմության գնահատում: Դասընթացը բարեհաջող ավարտած աշակերտները կստանան Հայաստանում Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի ավարտական վկայական:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo