LinkedIn-ի եւ eBay-ի հիմնադիրները կպայքարեն արհեստական բանականության վտանգների դեմ

Լուսանկարը՝ http://electronicsmaker.com/

14:46 | 11.01.17 | Նորություններ | visibility 16746

LinkedIn-ի հիմնադիր Ռեյդ Հոֆմանը եւ eBay-ի հիմնադիր Պիեր Օմիդյարի շահույթ չհետապնդող Omidyar Network-ը $10-ական մլն են նվիրաբերել՝ ֆինանսավորելու ակադեմիական այն հետազոտությունները, որոնք կխոչընդոտեն հասարակությանը վնասող արհեստական բանականության համակարգերի ստեղծումը:

Recode-ի փոխանցմամբ` եւս $5 մլն հիմնադրամը ստացել է Knight Foundation-ից, $1-ական մլն` William and Flora Hewlett Foundation-ից եւ Raptor Group-ի հիմնադիր Ջիմ Պալլոտայից: Գումարը կտնօրինվի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Մեդիա Լաբի եւ Հարվարդի համալսարանի Ինտերնետի եւ հասարակության Բերքման Քլեյն կենտրոնի կողմից:

Չնայած նրան, որ արհեստական բանականությունն ունի ակնհայտ առավելություններ, շատերը, այդ թվում` Սպիտակ տունը եւ Էլոն Մասկը, զգուշացրել են, որ այդ համակարգերը կարող են խնդիրներ առաջացնել:

Արհեստական բանականության համակարգերը վերլուծում են զանգվածային ծավալի դատա, ինչը նախ դասակարգվում է մարդկանց կողմից՝ նրանց բոլոր նախապաշարումներով եւ հակումներով հանդերձ:

Կֆինանսավորվեն այն հետազոտությունները, որոնք կպարզեն, թե ինչպես կարող են սոցիալապես պատասխանատու արհեստական բանականության համակարգերը ձեւափոխվել, որպեսզի դրանցով աշխատող համակարգչային ծրագրերը, որոնք օգտագործվում են կրթության, տրանսպորտի եւ արդարադատության ոլորտներում որոշումներ կայացնելու հարցում, մնան հաշվետու եւ արդարացի:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo