2016. ՏՏ համաշխարհային դեմքերի խորհուրդները ՀՀ ստարտափներին

11:36 | 27.12.16 | Հոդվածներ | visibility 27746

2016թ. ամբողջ ընթացքում Itel.am-ը ներկայացրեց հարցազրույցներ ՏՏ ոլորտի հայտնի դեմքերի հետ:

Ստարտափներին ուղղված խորհուրդներից մինչեւ տեխնոլոգիական ապագայի կանխատեսումներ՝ Itel.am-ի արխիվից ներկայացնում ենք անցնող տարվա կարեւորագույն մտքերն ու խորհուրդները:

Րաֆֆի Գրիգորյան, Twitter-ի նախկին փոխնախագահ, ներկայում Uber ընկերության Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական գծով տնօրեն

Րաֆֆի Գրիգորյանը

Րաֆֆի Գրիգորյանը

«Կարծում եմ՝ Հայաստանը՝ իր կրթական համակարգով, կարող է մաս կազմել արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման (Machine Learning) այդ շուկային 5 տարվա ընթացքում: Արդեն շատ բաներ կան, որոնք պետք է սկսել անել եւ պետք է սկսել մեքենայական ուսուցումից ու արհեստական բանականության հիմունքներից: Աշխարհը գնում է դրան: Դա նաեւ այն է, ինչ ես եմ այսօր անում Uber ընկերության Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնում (խմբ. ինքնավար կառավարմամբ ավտոմեքենաներ (self-driving cars)): Պատկերացրեք, որ այդ մեքենաները դառնան այնքան հզոր, որքան համակարգիչները, եւ պատկերացրեք, որ Հայաստանը կարողանա մասը կազմել այդ գործընթացներին»:

Փոլ Ասոյան, Google-ի Strategic Partnerships թիմ
Փոլ Ասոյանը

Փոլ Ասոյանը

«Ստարտափներին խորհուրդ կտամ պրոդուկտ մշակելիս կենտրոնանալ 3 ուղղությունների վրա` big data, մեքենայական ուսուցում եւ արհեստական բանականություն: Ես համոզված եմ, որ արհեստական բանականությունը եւ մեքենայական ուսուցումը մեր բացարձակ ապագան են: Սակայն, եթե, այնուամենայնիվ ընկերություններն այս ճյուղերով հետաքրքրված չեն, պետք է գոնե այդ ուղղությունների դետալները ներառեն սեփական պրոդուկտների մշակման գործընթացում: Կարծում եմ` Հայաստանն ունի տաղանդի հսկայական պաշար, երբ խոսքը վերաբերում է հատկապես հիմնարար գիտություններին: Խորհուրդ չէի տա կենտրոնանալ մոբայլ հավելվածների պատրաստման, QA-ի, front-end ծրագրավորման, աութսորսինգի վրա: Պետք է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչից Հայաստանն ավանդաբար է ուժեղ եղել՝ հիմնարար գիտություններ եւ վիճակագրություն»:

Ռոն Վայսմեն, Սիլիկոնյան հովտի ամենահին սաղմնային ներդրումներ (seed investments) իրականացնող Band of Angels կազմակերպության նախագահ

«Հայաստանում ֆենոմենալ է մարդկային կապիտալի առկայությունը: Ես իմ կարիերայի ընթացքում այցելել եմ հարյուրավոր կրթական հաստատություններ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Բայց աշխարհում շատ քիչ են, օրինակ, «Թումո»-ի պես վայրերը: Ձեր ուսանողները շատ լավ են մաթեմատիկայից, շախմատից, տեխնոլոգիապես բավական խելացի են: Սակայն Հայաստանն ունի կառուցվածքային խնդիր, որը միայն Հայաստանին չէ, որ հատուկ է: Նույնը նկատել եմ մյուս փոքր, սակայն խելացի երկրներում, օրինակ՝ Չիլիում: Խնդիրն այն է, որ Հայաստանի շուկան շատ փոքր է: Կուզենայի, որ տարածաշրջանային շուկան ավելի մեծ լիներ: Կարելի է ինչ-որ քայլեր նախաձեռնել, օրինակ՝ Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի հետ եւ ստեղծել Հայաստանի չափսերից 4-5 անգամ ավելի մեծ շուկա՝ կապիտալ ներգրավելու եւ առեւտուրն ավելի հեշտացնելու համար»:
Ռոն Վայսմենը

Ռոն Վայսմենը

«Սիլիկոնյան հովիտն ունի շատ բաց մշակույթ: Հայ ձեռներեցներն այնտեղ իրենց բավական լավ են զգում եւ ունեն առավելություն՝ Սփյուռքը: Այսպես կոչված, բնական նեթվորք կա ձեւավորված: Կարո՞ղ է այդ նեթվորքն ավելի հզոր եւ խոստումնալից դառնալ՝ այո՛, կարող է: Կառաջարկեի, որ գործեր, օրինակ, ինֆորմացիոն ծառայություն, որի միջոցով Սփյուռքի հայերը կկարողանային տեղեկանալ տեխնոլոգիական այն հնարավորությունների մասին, որոնք առկա են Հայաստանում կամ հայերի կողմից: Ես շատ հայ ծանոթներ ունեմ եւ երբ նրանց պատմում եմ Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունների մասին, նրանք ցանկանում են ներգրավվել գործընթացում: Կարեւոր է Հայաստանի եւ Սիլիկոնյան հովտի, Նյու Յորքի եւ մյուս տեխնոլոգիական կենտրոնների միջեւ կամուրջների կառուցումը»:

Մայքլ Կոգելեր, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում Մայքրոսոֆթ կորպորացիայի գլխավոր մենեջեր
Մայքլ Կոգելերը եւ Itel.am-ի լրագրող Նարինե Դանեղյանը

«Եթե ունեք ֆանտաստիկ լուծում, սակայն այն լավ չեք ներկայացնում, որեւէ մեկը ձեզ չի հավատալու… Հայկական ստարտափները պետք  է նաեւ առաջ շարժվել կոդ գրելու եւ բիզնեսի ուղղություններով… Խիզա՛խ եղեք եւ մի՛ամաչեք: Նկատել եմ, որ այստեղ երիտասարդներն ամաչկոտ են, միգուցե լեզվական խոչընդոտներն են պատճառը: Մի՛ եղեք գոռոզ, բայց ոչ էլ ամաչկոտ: Մյուս խորհուրդս ուղղված է լինելու պետությանը՝ պետք է կառուցել ՏՏ էկոհամակարգ, եթե ցանկանում եք միջազգային ոլորտում մրցունակ լինել: Կարելի է կապել ՏՏ-ն,այլ ոլորտների հետ, օրինակ, իրավաբանների մասնակցությամբ հաքաթոն կազմակերպել: Եթե դու հացթուխ ես, ապա հավանաբար լավ ես անում քո գործը: Դու ՏՏ-ի մասին ոչինչ չգիտես, սակայն ՏՏ-ն կարող է օգնել քեզ ավելի հեշտ ձեւով եւ որակյալ հաց թխել: Երրորդ խորհուրդս է՝ մի՛ վախեցեք ձախողումից: Իմ թիմերին հաճախ եմ ասում՝ եթե ինչ որ բան եք սովորում սխալից, ապա հետագայում շատ ավելի մեծ հաջողությունների եք հասնելու»:

Ադորա Չունգ, Y Combinator-ի գործընկեր
Ադորա Չունգը

Ադորա Չունգը

«Y Combinator-ին դիմելուց պետք չէ վախենալ: Հայտը լրացնելու գործընթացն ինքնին շատ լավ տարբերակ է՝ ավելի խոր մտածելու սեփական բիզնեսի առանձնահատկությունների մասին: Եթե չփորձեն, երբեք չեն հասնի արդյունքի: Մեր ստարտափների առնվազն 50 տոկոսը գոնե մեկ անգամ մերժվել է նախկինում: Այստեղ համառություն եւ անընդհատ փորձել է պետք: Սա Սիլիկոնյան հովիտ գալու լավ հնարավորություն է, եւ կարծում եմ՝ շատ հայկական ստարտափներ կցանկանան գործել Սիլիկոնյան հովտում»:

Քրիստիան Շելենբերգեր, ստարտափների աջակցությամբ զբաղվող գերմանական BerlinerStrategen ընկերության գործադիր տնօրեն
Քրիստիան Շելենբերգերը

Քրիստիան Շելենբերգերը

«Ձեռներեցությունը միայն կարճաժամկետ մտածողություն չէ, հարկավոր է Հայաստանում ունենալ ընկերություններ, որոնք կմտածեն ոչ թե առաջիկա երկու տարվա, այլ 10-20 տարվա կտրվածքով, որպեսզի ապագայում էլ աշխատատեղեր ունենաս, չէ՞ որ խնդիրն ամեն ինչ հենց տվյալ պահին վաճառելու մեջ չէ…»:

«Եթե ես ինքս այստեղ ստարտափ հիմնեի, ապա կկենտրոնանայի Հայաստանի հիմնական արժեքների վրա, արժեքներ, որոնց մասին աշխարհը միգուցե այդքան էլ տեղյակ չէ: Կփորձեի այդ արժեքները մասշտաբայնացնել եւ ուղղել դեպի արտաքին աշխարհ: Սա ավելի լավ է, քան ԱՄՆ-ից, Եվրոպայից կամ էլ Ասիայից մոդելներ վերցնելն ու ադապտացնելը»:   

Սեմ Ադամս, Ատլանտա քաղաքի Invest Atlanta տնտեսական զարգացման գործակալության՝ նորարարությունների եւ ձեռներեցության հարցերով մենեջեր

«Ես ստարտափների ճանապարհորդելու եւ ուրիշներից նոր բաներ սովորելու մեծ կողմնակիցն եմ: Սակայն եթե ես Հայաստանում ստարտափ հիմնեի եւ տեղափոխվելու հարց առաջանար, իմ ընտրությունն ավտոմատ կերպով ԱՄՆ-ն չէր դառնա՝ միայն այն պատճառով, որ այնտեղ Սիլիկոնյան հովիտ կա: Ես կգնայի այնտեղ, որտեղ իմ պրոդուկտին մոտ ստարտափներ կան, քանի որ շատ ավելի հեշտ է, երբ մարդիկ գլուխ են հանում քո բիզնեսից…
Սեմ Ադամսը

Սեմ Ադամսը

«Դիտարկե՛ք ստարտափ էկոհամակարգը որպես համայնք: Դա կարող է ներառել շաբաթվա մեջ միմյանց հետ խմելուց մինչեւ նմանատիպ ֆորումներին մասնակցությունը: Նման համայնք եւ աջակցություն ստեղծելը իսկապես մեծ ազդեցություն կարող է գործել: Ուզում եմ ասել, որ ընկերություն ստեղծելը բավական բարդ է, եւ լինել այն մարդկանց շրջապատում, որոնք անում են այն, ինչ դուք եք անում, օգնում է: Դա նաեւ ենթադրում է ուրախանալ միմյանց հաջողություններով:
Երկրորդ խորհուրդն է փնտրել մենթորներ, մարդիկ, որոնք շատ լավ են հասկանում ձեր ոլորտից: Գտե՛ք մենթոր, չէ՞ որ ստարտափ համայնքում միշտ առկա է միմյանց օգնելու գործոնը…»:  

Մարիա Պոդլեսնովա, ռուսական GenerationS աքսելերատորի Smart City ծրագրի իրականացնող Rusbase ընկերության գործադիր տնօրեն
Մարիա Պոդլեսնովան

Մարիա Պոդլեսնովան

«Հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք դա իսկապե՞ս այն է, ինչ ցանկանում եք անել ձեր կյանքում: Ստարտափ զարգացնելը կարող է շատ սթրեսային լինել, քանի որ ձեր հաջողությունը երկու կարեւոր բաղադրիչից է կազմված՝ լարված աշխատանք եւ բախտ: Եվ անհնար է մեկն առանց մյուսի: Մի՛ սպասեք ավելի լավ պահի, այն կարող է շատ ուշ գալ: Ավելին, միշտ էլ շատ ուշ է: Մի՛ վախեցեք աշխատել մեծ ընկերությունների հետ: Նրանք այնքան չունեն քո կարիքը, որքան դուք՝ նրանց»:

Նարինե Դանեղյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo