17:14 | 02.12.16 | Նորություններ | 11354

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է հատուկ կարիքներով սիրիահայ երեխաներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքով հայրենադարձված` հաշմանդամություն ունեցող հայ երեխաներին:

Վերջիններս մինչեւ հայրենիք ժամանելը գտնվել են Հալեպում գործող «Արեւիկ» կենտրոնի հոգածության ներքո։ Հայաստանում նրանց համախմբել է «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը, որի նախաձեռնությամ երկու տարի առաջ բացվել է «Արեւիկ-Հայաստան»-ը:

«Արեւիկ-Հայաստան»-ն անվճար հիմունքներով հոգեբանական աջակցություն է տրամադրում մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող սիրիահայերին: Կենտրոնում կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ մաթեմատիկա, նկարչություն, երաժշտություն, ֆիզիկական պատրաստվածություն առարկաներից:

««Արեւիկ-Հայաստան» կենտրոնի մասնագիտական թիմին հաջողվում է թեթեւացնել խնդիրներ ունեցող սիրիահայ մեր հայրենակիցների առօրյան եւ նրանց առավելագույնս ներգրավվել հասարակական կյանքում»,- ասված է հաղորդագրությունում: