Արման Աթոյան. Պետք է նպաստել ՀՀ-ում AR/VR տեխնոլոգիաների ներդրմանը

Արման Աթոյանը. Անձնական արխիվից

10:14 | 02.12.16 | Հարցազրույցներ | visibility 22595

Այսօր փորձագետները համոզված են, որ 10 տարի անց լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների (AR/VR) շուկայի ծավալը հասնելու է $200 մլրդ-ի, ինչն էլ ստիպում է այդ տեխնոլոգիաներն արդեն այսօր անվանել «ապագայի տեխնոլոգիաներ»:

Լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաներն արդեն այսօր տեսանելի են բիզնեսում, արդյունաբերության, գիտության, բժշկության, կրթության, արվեստի, ինչպես նաեւ զվարճանքի ու խաղերի ոլորտներում։

Ոլորտի հայաստանյան առանձնահատկությունների եւ ներկա զարգացումների շուրջ Itel.am-ը զրուցել է Arloopa ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արման Աթոյանի հետ:

-Տեխնոլոգիական այս ուղղությունը Հայաստանում նոր է։ Ինչպիսի՞ կարեւորություն այն կարող է ունենալ երկրի զարգացման տեսանկյունից։

- Այն նոր է ոչ միայն Հայաստանի համար։ Բոլոր երկրներում վիրտուալ եւ լրացված իրականությունը (AR/VR) նոր է սկսում հետաքրքրության արժանանալ եւ կարեւորություն ներկայացնել՝ որպես տեխնոլոգիական եւ տնտեսական զարգացման ուղղություն:

Բոլորի համար «ստարտը» նոր է տրվում, եւ եթե Հայաստանը կարողանա հենց հիմա՝ գործընթացի սկզբում, մասնագիտական լուրջ ներուժ, համարձակ գաղափարներ, ծրագրեր ներդնել, ապա միանգամայն հավանական է, որ այն կարող է զգալի առաջնորդության հավակնել։

Digi Capital-ի կանխատեսման համաձայն` լրացված իրականության տեխնոլոգիաների եկամուտը 2020թ. կազմելու է $130 մլրդ, իսկ վիրտուալ իրականությանը՝ $30 մլրդ։ 2015թ. այդ ցուցանիշը կազմել է $4,25 մլրդ։

Որպես մեկնարկ` ՀՀ տնտեսության բոլոր ոլորտներում կարող ենք ցուցադրել եւ ապացուցել, որ «ապագայի տեխնոլոգիան» մեր այսօրվա բիզնեսի խնդիրների լուծման, գործընթացների կառավարման եւ ժամանակակից կենսակերպի անբաժանելի մասն է, առանց որի այլեւս հնարավոր չէ պատկերացնել առօրյան։

ՏՏ արդյունաբերության մեջ ավանդական ոլորտներն արդեն սպառել են իրենց զարգացման պոտենցիալը՝ դառնալով մոլորակի բնակչության ամենօրյա կենսակերպի անբաժանելի մաս: Այսօր լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների մուտքը նույն վիճակում է, ինչպիսին որ տասնամյակներ առաջ համացանցի կամ համակարգիչների մուտքն էր համաշխարհային ՏՏ ոլորտ: Հաշվի առնելով սա՝ անհրաժեշտ է Հայաստանում անհապաղ նպաստել վիրտուալ իրականության տեխնոլոգիաների ներդրմանը՝ բիզնես հանրության մեջ, տեխնիկական բուհերում, ինչպես նաեւ տնտեսությունում։

Ամեն ինչ տեղի է ունենում «հիմա», եւ Հայաստանը չպետք է ուշանա: Համաշխարհային շուկայում առկա են ներդրումային հսկայական ռեսուրսներ, որոնց տերերը փնտրում են երկրներ, ընկերություններ, որոնց մեջ պատրաստ են կատարել ներդրումներ եւ արդյունքում ստանալ առաջանցիկ զարգացման տեխնոլոգիաներ: Օրինակ՝ HTC ընկերությունը վերջերս հայտարարել է, որ Չինաստանի ՏՏ ոլորտին հատկացնելու է$1,2 մլրդ։

Զարգացնելով եւ պետական մակարդակով խթանելով AR/VR ուղղությունը՝ ՀՀ կառավարությունը կարող է հավակնոտ խաղաքարտ ստանալ, որի միջոցով հնարավոր կլինի մասնավոր ընկերություններից եւ ներդրումային հանրությունից ակնկալել եւ ստանալ խոշոր ծավալների ներդրումներ:

- Կա՞ն արդյոք ձեր կողմից առաջարկներ՝ ուղղված Հայաստանում AR/VR ոլորտի զարգացմանը։

-Այո։ Ակնկալում ենք կառավարության աջակցությունը, որպեսզի բուհերում բացվեն AR/VR լաբորատորիաներ՝ հիմնավորելով նորահայտ տեխնոլոգիայի կարեւորությունը, զարգացման հեռանկարը, բարձր պահանջարկ ունեցող նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը: Ինքներս պատրաստ ենք խորհրդատվություն տրամադրել այդ հարցերում։

Առաջարկում ենք բուհերում նման լաբորատորիաներ հիմնելու նպատակով հրավիրյալ միջազգային ընկերություններին ՀՀ կառավարության կամ տվյալ բուհի կողմից հատկացնել համապատասխան տարածքներ: Կարող են օգտագործվելբուհերի, Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, այլ մարզերում գտնվող տեխնոլոգիական կենտրոնների շենքային տարածքները, որտեղ հնարավորություն կընձեռվի ստարտափներին գոնե մեկ տարով անվճար տարածքներ ստանալ: Իսկ մենք եւ ոլորտի այլ ընկերություններ կտրամադրենք դասախոսներ եւ դասավանդման ծրագրեր:

Կարելի է օգտագործել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի փորձը, որտեղ ստեղծվել է AR/VR լաբորատորիա, տրամադրվել է տարածք՝ անհրաժեշտ տեխնիկայով։ Բուհը, ի դեպ, մեր ընկերությանը հրավիրել է համագործակցության:

Մենք պատրաստ ենք տրամադրել աջակցություն բուհերի ամբիոններին եւ օգնել, որպեսզի ուսանողներն իրենց ավարտական դիպլոմային աշխատանքները գրեն AR/VR թեմատիկայի շուրջ եւ դրա նպատակով աշխատանքային եւ հետազոտական պրակտիկա անցնեն մեր եւ այլ ընկերություններում: Սա կնպաստի, որպեսզի հաջողակ շրջանավարտներն իրենց դիպլոմային աշխատանքների նպատակների իրականացման համար հիմնեն ստարտափ ընկերություններ։

Պետական նախաձեռնությամբ հնարավոր կլինի կապ հաստատել աշխարհում AR/VR իրականության ոլորտում հայտնի մի քանի ընկերությունների հետ (օրինակ՝ Microsoft, Samsung, HTC, Intel) եւ Հայաստանը նրանց ներկայացնել որպես երկիր, որը ցանկանում է կիրառության մեջ ներդնել այս նոր տեխնոլոգիան եւ որտեղ արդեն մշակվում է AR/VR կոնտենտ, հավելվածներ, լուծումներ՝ ուղղության զարգացման եւ երկրում դրա ներդրման ու կիրառման նպատակով: Եթե տվյալ ընկերություններին դիմելու պահին ՀՀ մի շարք բուհերում արդեն գործեն AR/VR լաբորատորիաներ, ապա հնարավոր կլինի երկիրը դիրքավորել որպես լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիական հեռանկարային վայր, որտեղ առկա է պարարտ հող ներդրումներ կատարելու եւ արդյունքում՝ նորարար արժեք ստեղծելու համար:

Պատրաստ ենք նաեւ կառավարությանը տրամադրել մեր ընկերության աքսելերացման աջակցությունը, որպեսզի ՏՏ ոլորտում ստեղծվեն ստարտափներ, որոնք կաշխատեն AR/VR տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ եւ կկենտրոնանան տվյալ սեկտորի ծրագրային ապահովման, կոնտենտի, մոբայլ հավելվածների եւ լուծումների մշակման ուղղության վրա:

Բուհերում ստեղծված լաբորատորիաների շրջանավարտներից էլ կընտրվեն նախաձեռնող խմբեր եւ ստարտափեր, որոնց կաջակցենք կենտրոնանալ AR/VR կոնտենտի թեմատիկ ուղղությունների վրա:

Արման Աթոյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo