14:42 | 01.12.16 | Նորություններ | 13953

Beeline–ն անցկացնում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիա

Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։

2016թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2017թ. փետրվարի 1-ը հաճախորդները կարող են ձեռք բերել երկու Beeline Smart 8 սմարթֆոն՝ «շահավետ, տոնական գնով, եւ երկրորդ հեռախոսի համար լրացուցիչ զեղչով»։

Այսօր Երեւանի Աբովյան փողոց 21 հասցեում բացված Beeline վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հայտարարել է ակցիայի անցկացման մասին։

«Beeline Smart 8 հեռախոսը մեր ընկերության սմարթֆոնների տեսականու վերջին մոդելն է եւ շնորհիվ տոնական ակցիայի, մեր հաճախորդները կարող են ձեռք բերել երկու սմարթֆոն շատ գրավիչ պայմաններով։ Ամանորյա տոների նախաշեմին Beeline հաճախորդներին հնարավորություն է ընձեռում նվիրել արդիական եւ ժամանակակից սմարթֆոն ոչ միայն իրենց, այլ նաեւ իրենց  ընկերներին եւ սիրելիներին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։