Empowering Ideas միջազգային տեխնո ֆորումը՝ դեկտեմբերի 12-13-ին

http://www.oshup.com/

17:13 | 22.11.16 | Նորություններ | visibility 6430

Դեկտեմբերի 12-ին Երեւանում եւ 13-ին Գյումրիում կկայանա Empowering Ideas միջազգային տեխնոլոգիական ֆորումը:

Ֆորումը կազմակերպում է Վաշինգտոնում գործող World Learning կազմակերպությունը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: Ֆորումը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից:

Գրանցման հայտը հասանելի է այստեղ:

Ֆորումի արտասահմանցի խոսնակներն են`

-Սեմ Ադամսը, որը Invest Atlanta աքսելերատորի նորարարությունների եւ ձեռներեցության հարցերով մենեջերն է: Նա կպատմի, թե ինչպես են Ատլանտայի իշխանություններն ու մասնավոր հատվածը զարգացնում քաղաքի ձեռներեցական էկոհամակարգը՝ ուղղորդելով ձեռներեցներին դեպի ռեսուրսներ:

-Բորիս Մուսիելակը, որը «Ստարտափ Լեհաստան»-ի հիմնադիրն է, կխոսի Կենտրոնական Եվրոպայի ստարտափ էկոհամակարգերի մասին:

- Յուկարի Իվատանի Քեյնը, որը Սան Ֆրանցիսկոյում բնակվող տեխնոլոգիական լրագրող է, որը կպատմի Սիլիկոնյան հովտում իր լրագրողական աշխատանքի, Ուոլ Սթրիթի, Apple–ի եւ անձամբ Սթիվ Ջոբսի, ինչպես նաեւ կխոսի ճապոնական տեխնոլոգիական էկոհամակարգի մասին, ներառյալ Sony-ն եւ Nintendo-ն:

-Սաուլ Ռեյքմանը, որն Իսրայելում գործող Challenge հիմնադրամի գործադիր փոխտնօրենն է: Նա կպատմի Իսրայելի՝ «ստարտափ ազգ» դառնալու հաջողության մասին:

- Փոխանակման ծրագրի շրջանավարտներ Թրին Մահլակոիվը եւ Մարեկս Մատիսոնը կներկայացնեն Բալթյան երկրների տեխնոլոգիական փորձը:

Ֆորումի ինֆորմացիոն աջակիցը Itel.am-ն է:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo