17:30 | 14.11.16 | Նորություններ | 11779

Freedom House. Հայաստանում ինտերնետն ազատ է

Freedom House կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Համացանցի ազատություն» (Freedom on the Net – 2016) զեկույցը, որում Հայաստանը ճանաչվել է «ազատ ինտերնետով» երկիր (30 միավոր):

Երկրները զեկույցում դասակարգվել են 0-ից (ամենաազատ) մինչեւ 100-միավորանոց (ամենաքիչ ազատ) սանդղակով: Ըստ այդմ, 0-30 միավոր ստացած երկրները «ազատ» են, 31-60 միավորը՝ «մասամբ ազատ» եւ 61-100 միավորը՝ «ոչ ազատ»:

2014 եւ 2015թ. սանդղակում Հայաստանը 28 միավոր էր հավաքել, 2013թ.՝ 29 միավոր:

Տարածաշրջանի երկրներից «ազատ համացանցով» երկիր է նաեւ Վրաստանը (25 միավոր): Ադրբեջանում (57 միավոր) ինտերնետը «մասամբ ազատ» է, իսկ հարեւան Թուրքիայում (61 միավոր) եւ Իրանում՝ «անազատ» (87 միավոր):

Եվրասիական տնտեսական միության անդամ Ռուսաստանում, Ղազախստանում եւ Բելառուսում ինտերնետն ինչպես անցած տարի, «անազատ» է:

Ազատ երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն են գրանցել Իսլանդիան եւ Էստոնիան (6-ական միավոր):

Freedom House-ը չափել է համացանցի եւ թվային մեդիաների ազատությունը 65 երկրում։