12:14 | 26.10.16 | Նորություններ | exclusive 3826

GDG DevFest Armenia 2016-ը կանցկացվի նոյեմբերի 20-ին

Նոյեմբերի 20-ին Երեւանում կկայանա ամենամյա GDG DevFest Armenia 2016 միջոցառումը, որը կազմակերպում է Google Developer Group Yerevan-ը՝ Google ընկերության եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ:

Itel.am-ի հետ զրույցում GDG Armenia-ի համակարգող Վարդան Պապիկյանը պատմել է, որ այս տարվա DevFest-ի ուղղվածությունը տարբերվելու է նախորդ տարիներից:

«Փորձում ենք շեղվել չափազանց տեխնոլոգիական թեմաներից` միաժամանակ պահպանելով տեխնոլոգիական, ծրագրավորման տարբեր ոլորտների առկայությունը: Այս տարի ակնկալում ենք ե՛ւ տեխնոլոգիական, ե՛ւ առեւտրային ու բիզնես մոդելների ներկայացումներ, հետեւաբար՝ փոխվում է նաեւ պոտենցիալ լսարանը՝ ծրագրավորողներ, UI եւ UX դիզայներներ, օնլայն առուվաճառքի մասնագետներ, ձեռներեցներ, նախագծերի ղեկավարներ եւ այլք»,- նշել է Վարդան Պապիկյանը:

Մասնակցությունն անվճար է: Գրանցվել կարելի է այստեղ:

Միջոցառման օրակարգը հասանելի է այստեղ: