15:44 | 25.10.16 | Նորություններ | 10019

Մեկնարկել է Beeline Smart 8 Dual եւ Beeline Pro 5 Dual սմարթֆոնների վաճառքը

Beeline-ը հայտարարում է Beeline Pro 5 Dual եւ Beeline Smart 8 Dual սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին:

Սմարթֆոններն արժեն 40 900 դրամ եւ 25 900 դրամ համապատասխանաբար։ Հնարավոր է ձեռք բերել սմարթֆոնը նաեւ տարաժամկետ վճարման պայմանով։

«Երեւանում 4G ցանցի գործարկումից հետո, Beeline-ն ընդլայնում է իր սեփական սմարթֆոնների տեսականին, առաջարկելով Beeline Pro 5 ժամանակակից 4-րդ սերնդի ցանցն ապահովվող սմարթֆոնը, ինչպես նաեւ բյուջետային՝ Beeline Smart 8 սմարթֆոնը։ Հաճախորդները, կախված իրենց նախասիրություններից, կարող են ընտրել այս երկու նոր սմարթֆոններից այն մոդելը, որն ավելի հարմար է իրենց եւ լիարժեք օգտվեն Beeline–ի պարզ եւ հարմար ծառայություններից»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։