14:54 | 25.10.16 | Նորություններ | 11326

Ucom-ը ներկայացրել է 4 Play առաջարկը

Ucom-ն այսօր ներկայացրել է ֆիքսված եւ շարժական կապի ծառայությունների միասնական՝ 4 Play առաջարկը։

«Միանալով ընկերության նոր՝ 4 Play առաջարկին՝ բաժանորդները կստանան ֆիքսված կապի Triple Play եւ շարժական կապի «Ունիվերսալ» ծառայությունները մեկ փաթեթում»,- ասված է հաղորդագրությունում:

«Այս առաջարկը նախեւառաջ հնարավորություն է ընձեռում օգտվել Triple Play ծառայությունից հատուկ՝ ավելի մատչելի ամսավճարով: Բացի այդ, Ucom-ի Ունիվերսալ փաթեթի բաժանորդները կարող են ստեղծել 5 հեռախոսահամարից բաղկացած խումբ եւ միմյանց հետ խոսել անսահմանափակ: Ավելին՝ յուրաքանչյուր ամիս «Տեսավարձույթ» ծառայության շրջանակում հնարավոր է ամբողջ ընտանիքով որոշակի քանակության ֆիլմեր դիտել, չէ՞ որ այս առաջարկը հենց ընտանիքի համար է»,- նշել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը։

«Այս պահին որեւէ ընկերություն չի տրամադրում այս ծավալի ֆիքսված եւ շարժական ծառայությունների համակցված փաթեթներ, ինչն իրապես բացառիկ է դարձնում 4 Play առաջարկը հեռահաղորդակցության հայկական շուկայում։ Հեռուստատեսային հարուստ ու մշտապես թարմացվող բովանդակությունը, ֆիքսված ինտերնետը, տեսավարձույթը, ֆիքսված եւ շարժական հեռախոսակապը կապահովեն յուրաքանչյուր ընտանիքի շփումն արտաքին աշխարհի հետ, սակայն երբեք չեն փոխարինի կենդանի շփումը եւ ընտանեկան ջերմությունը»,- նշել է Ucom ընկերության մարքետինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը։