12:32 | 24.10.16 | Նորություններ | 10665

Ucom-ը կրկնապատկում է U!Net Lite սակագնային պլանի արագությունը

Ucom-ը տեղեկացնում է, որ այսուհետ ֆիքսված ինտերնետի U!Net Lite սակագնային փաթեթի բաժանորդները կվայելեն 6 Մբ/վ արագություն նախկին 3 Մբ/վ փոխարեն, իսկ առաջարկին 12 ամսով միանալու դեպքում՝ 12 Մբ/վ արագություն նախկին 6 Մբ/վ փոխարեն:

U!Net Lite-ի ամսավճարը մնում է անփոփոխ՝ 6000 դրամ, իսկ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում գործում է WiFi  ծառայության անվճար ակտիվացում:

Փոփոխությունը վերաբերում է նաեւ առկա բաժանորդներին, որոնք 2016թ. հունիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը միացել են U!Net Lite սակագնային փաթեթին:  

Մարզերի բնակիչները նույնպես կարող են միանալ U!Net Lite-ին, պայմանագիր կնքել 12 ամսով եւ ամսական ընդամենը 6000 դրամի դիմաց ստանալ արդեն 20 Մբ/վ ինտերնետի արագություն, ինչպես նաեւ WiFi ծառայության անվճար ակտիվացում: