13:01 | 21.10.16 | Նորություններ | 11358

Beeline-ն աջակցել է Սոցիալական գործընկերության 7-րդ կոնֆերանսի անցկացմանը

Beeline-ի աջակցությամբ կայացել է Սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսը:

Համաժողովի նպատակն է խթանել եռակողմ սոցիալական գործընկերությունը ՀՀ–ում պետական մարմինների, աշխատողների եւ գործատուների միջեւ` կայուն աշխատաշուկայի ձեւավորման համար:    

«Beeline-ն իր կորպորոտիվ սոցիալական պատասխանատվության ներքո իրականացվող ծրագրեում առանցքային տեղ է հատկացնում երիտասարդներին եւ այն բոլոր նախաձեռնություններին, որոնք կօգնեն փոխել նրանց կյանքը դեպի ավելի լավը։ Վստահ եմ, որ միջազգային փորձի փոխանակման արդյունքում, ինչպես նաեւ կոնֆերանսի քննարկումների շնորհիվ կձեւավորվի սոցիալական գործընկերության մի հարթակ, որը հիմք կհանդիսանա երիտասարդների սահուն ինտեգրմանը դեպի աշխատաշուկա։ Թույլ տվեք, շնորհավորել Հայաստանի գործատուների հանրապետական միությանը Սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսի կայացման առթիվ եւ վստահություն հայտնել, որ այն կնպաստի նոր լուծումների մշակմանը սոցիալական գործընկերության ոլորտում»,- նշել է Հայաստանում  Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։