10:24 | 21.10.16 | Նորություններ | 10339

Ներկայացվել են MTS Smart Start 3 սմարթֆոնի գնման նոր տարբերակներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները MTS Smart Start 3 սմարթֆոնը կարող են ձեռք բերել ծառայությունների փաթեթների ամենահարմար տարբերակի հետ միասին:

STARTPHONE 4500 սակագնային պլանին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում այս մոդելը կարելի է ստանալ 1 դրամով: Այս տարբերակի դեպքում սակագնային պլանին բաժանորդագրության ամսավճարը կազմում է 4500 դրամ, որի դիմաց տրամադրվում է 2000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 3000 ՄԲ ինտերնետ եւ անսահմանափակ թվով SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն (1000 SMS` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում):

Սմարթֆոնը նաեւ կարելի է ձեռք բերել ծառայությունների հատուկ փաթեթով:

«Մեր ընկերության համար առաջնահերթություններից մեկն է ստեղծել առաջարկներ, որոնք կհամապատասխանեն բոլոր բաժանորդների հնարավորություններին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական ինտերնետն ավելի շատ մարդկանց հասանելի կդառնա այս առաջարկի շնորհիվ, որի շրջանակում բաժանորդը կարող է ձեռք բերել սմարթֆոնը 1 դրամով՝ վճարելով միայն ֆիքսված ամսավճար ծառայությունների համար»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: