Sharing4me-ն կհեշտացնի սոցցանցերում ձեր աշխատանքը

10:49 | 18.10.16 | Հոդվածներ | visibility 38163

Օրերս գործարկվել է Sharing4.me հարթակը, որը թույլ է տալիս ձեր ստեղծած բովանդակությունը միաժամանակ տարածել Facebook, Twitter, Linkedin, Instagram, Pinterest, Google+ սոցիալական ցանցերում:  

Հարթակը ստեղծվել է Academy of Development ընկերության կողմից, որի հիմնադիրներն են Արմեն Սադոյանը եւ Գեւորգ Մանսուրյանը:

Itel.am-ի հետ զրույցում Արմեն Սադոյանը պատմել է, որ հարթակից օգտվելն առաջիկա երկու ամիսներին ամբողջովին անվճար է, իսկ հետագայում անվճար փաթեթից բացի՝ որոշ հավելյալ գործառույթներ կընդգրկվեն վճարովի փաթեթներում:

«Այսօր շատերն են երկար ժամանակ անցկացնում սոցիալական մեդիայում` hրապարակումներ, նյութեր տարածելով: Հատկապես նրանք, ում գործի բնույթը անմիջականորեն կապված է սոցցանցերի հետ: Մենք վստահ ենք, որ ժամանակը մեր օրերում ամենաթանկ կապիտալն է: Ահա թե ինչու որոշեցինք ստեղծել մեկ միասնական հարթակ՝ մի գործիք, որը հնարավորություն կտա կիսվել նախընտրած թարմացումներով՝ ընդամենը մեկ քլիքով եւ խնայել ժամանակ»,- նշել է Արմեն Սադոյանը՝ ընդգծելով, որ սա առաջին նմանատիպ արտադրանքն է հայկական ՏՏ շուկայում:

«Գրանցվելուց հետո օգտատերը կարող է կցել իր նախընտրած հաշիվները կամ էջերը ցանկացած սոցցանցից, խմբավորել դրանք, տալ ուզած անվանումը (օր.՝ բիզնես, անձնական եւ այլն), ապա հրապարակել (կամ schedule)՝ նշելով տվյալ խումբը, եւ թարմացումը կերեւա այդ խմբում ընդգրկված բոլոր էջերին եւ հաշիվներին: Կարող եք կցել թե՛ անձնական հաշիվ, թե՛ բիզնես էջ»,- հավելել է նա:

Արմեն Սադոյանի խոսքով՝ հարթակը արդյունավետ գործիք է սոցիալական մեդիայով աշխատողների, լրագրողների, բիզնեսի կառավարման մասնագետների համար:

«Այն թույլ է տալիս շատ ժամանակ եւ ռեսուրս խնայել՝ առավել արդյունավետ դարձնելով բիզնեսի կառավարման, սոցիալական մեդիա առաջխաղացման գործընթացը: Մենք առաջիկայում ունենալու ենք նաեւ հատուկ բիզնես փաթեթներ»,- ասել է նա:  

Անդրադառնալով հնարավոր մրցակիցներին՝ Արմեն Սադոյանը նշել է, որ համաշխարհային շուկայում կան կայքեր, որոնք առաջարկում են նմանատիպ ծառայություններ:

«Սակայն Sharing4me-ն ունի մի շարք հիմնական առանձնահատկություններ եւ հնարավորություններ, որոնք նշվածները չունեն»,- նշել է նա:

Արմեն Սադոյանը շեշտել է, որ այս պահին իրենց թիրախային շուկան է Հայաստանն է, որտեղ մրցակիցներ չունեն:

«Իհարկե, հետագայում կա նաեւ միջազգային շուկա դուրս գալու հեռանկար, սակայն դա առայժմ պլանավորման փուլում է»,- նշել է Արմեն Սադոյանը՝ հավելելով, որ ներկայում մշակվում է հարթակի մոբայլ տարբերակը:

Նարինե Դանեղյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo