Code in the Dark

29 Ապր 2018
Buro

Մրցույթը հաքաթոնի ֆորմատի սպորտային տարբերակն է
Գրանցվել

Նինա Աչաջյան

HIVE

HIVE ներդրումային հիմնադրամի հիմնադիր

Րաֆֆի Գրիգորյան

U.S. Democratic National Committee

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO)

Պիեռ Հեննես

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Կարեն Վարդանյան

Union of Information Technology Enterprises

ԻՏՁՄ գործադիր տնօրեն

Calculator (APPA)

Հաշվել ԱՊՊԱ-ի հետ կապված ծախսերը

Paqqy

Ճամփորդի միջոցով փաթեթի ուղարկում եւ ստացում

A2B transport

Երեւանի տրանսպորտային երթուղիների որոնում

Armenia Today

Հայաստանյան վերջին լուրերը՝ տարբեր աղբյուրներից

Shadowmatic

Երեւակայությունը զարգացնող 3D փազլային խաղ

inKin

Սոցիալական ֆիթնեսի հայ-ռուսական հարթակ

Playland Armenia

Կրթական եւ ժամանցային անվճար խաղային հարթակ

Mobitaxi

Օնլայն տաքսի ծառայություն

Գեւորգ Կարապետյան. Mailbox Zero-ն կկանոնակարգի ձեր ծանրաբեռնված էլփոստը

AppStore-ի համար վերջերս գործարկված հայ-ամերիկյան Mailbox Zero անվճար հավելվածն էլեկտրոնային փոստի հետ աշխատող համակարգ է, որը դասակարգում է նամակներն ըստ կարեւորության ու տեսակի՝ աշխատելով Gmail, Yahoo, Hotmail, AOL, Outlook եւ այլ փոստային ծառայությունների հետ:

Հավելվածին արդեն անդրադարձել են The New York Times-ը եւ TechCrunch-ը:

Itel.am-ը զրուցել է հավելվածը մշակած Mailfeed ընկերության համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Գեւորգ Կարապետյանի հետ:

-Ինչպե՞ս է Mailbox Zero-ն լուծում էլփոստի կառավարման խնդիրը:

- Էլեկտրոնային փոստի հետ աշխատանքի հիմնական խնդիրը փոստարկղի գերծանրաբեռնվածությունն է։ Այդ խնդրի հետ առնչվում են գրեթե բոլոր մարդիկ, որոնք ստանում են մեծ թվով նամակներ։ Երբ առավոտյան ունես 100 նոր նամակ, կարդում ես մոտ 60-ը՝ մնացածը թողելով հաջորդ օրվան, իսկ մյուս օրն ունես արդեն 160, եւ այդպես շարունակ։ Արդյունքում՝ բաց թողնված հանդիպումներ, չլուծված կարեւոր խնդիրներ։

Բոլորիս հետ էլ երեւի պատահել է, երբ կարեւոր նամակը մի քանի օր մնացել է փոստարկղում, մոռացել ենք պատասխանել, իսկ երբ հիշել ենք՝ պատասխանն արդեն ակտուալ չի եղել:

Այս խնդիրների լուծումը հնարավոր դարձավ մեքենայական ուսուցման (Machine learning) եւ անհատականացված ալգորիթմների (personalized algorithms) շնորհիվ։ Պատկերացրեք էլեկտրոնային փոստի հետ աշխատող հավելված, որը դասակարգում է ձեր նամակները՝ ըստ կարեւորության եւ տիպի, հիշեցնում, որ հարկավոր է պատասխանել գործընկերոջ կամ ղեկավարի կարեւոր նամակին, օգնում փոստարկղը դասակարգված պահել: Սրան ավելանում է նաեւ րոպեների ընթացքում քարտերի տեսքով ներկայացված բազմաթիվ նամակներն աչքի անցկացնելու հնարավորությունը։ Mailbox Zero-ն օգնում է նամակների հետ աշխատելու ձանձրալի գործընթացն արագացնել եւ հետաքրքրացնել:

 -Որքա՞ն ներբեռնում ունի հավելվածը AppStore-ում: Իսկ ակնկալվո՞ւմ է արդյոք Android տարբերակի գործարկում:

-Այսօր մենք չունենք միլիոնավոր ներբեռնումներ App Store-ում, քանի որ կենտրոնացած ենք մեր թիրախային լսարանի վրա: Ամենասկզբից էլ մեր ուշադրության կենտրոնում պրոդուկտիվություն փնտրող լսարանն է եղել, բիզնես օգտագործողը, ընդհանրապես՝ մարդիկ, որոնք մեծ քանակությամբ էլեկտրոնային նամակներ են ստանում:

Արդեն սկսել ենք Android տարբերակի մշակումը եւ պլանավորում ենք մինչեւ տարեվերջ այն գործարկել:  



-Գրասենյակներ ունեք ԱՄՆ-ում եւ Հայաստանում: Քանի՞ հոգանոց թիմ է աշխատում պրոդուկտի մշակման վրա:

- Ընկերության գլխավոր գրասենյակը Լոս Գատոսում է՝ Կալիֆորնիա: Գրասենյակ ունենք նաեւ Երեւանում, որտեղ էլ տեղի է ունենում պրոդուկտի մշակման հիմնական գործընթացը: Թիմում 12 հոգի ենք:

-Որո՞նք են եղել նախնական փուլի զարգացման այն 3 սխալները, որոնք օգնել են ձեր թիմին հետագայում հաջողության հասնել:

- Ամենասկզբում չէինք մտածում շատ լայն, գնում էինք դեպի փոքր շուկա, սկսում էինք լուծել փոքր խնդիրներ եւ այլն։ Դա սխալ էր, եւ դա զգում էին նաեւ ներդրողները, երբ մերժում էին մեզ։ Ժամանակը ցույց տվեց, որ պետք է չվախենալ առաջին հայացքից անիրականանալի նպատակներից եւ բարդ խնդիրներ լուծելուց։

Մյուս սխալն այն էր, որ երբ ներդրում էինք ստանում, միանգամից անցնում էինք պրոդուկտի մշակմանն ու բարելավմանը, բոլորս սիրում էինք նոր լուծումների վրա աշխատել, սակայն շատ քիչ ուշադրություն էինք դարձնում բիզնես բաղադրիչին՝ կորպորատիվ շուկա մտնելու ռազմավարության մշակմանը, մոնետիզացիայի եղանակների որոնմանը, մարքեթինգային ալիքների փորձարկմանը եւ այլն։ Բոլոր ուղղություններով պետք էր աշխատել զուգահեռ։

Երրորդ սխալն այն էր, որ ինչ լավ է քեզ համար, ոչ միշտ է լավ օգտագործողի համար: Հնարավոր է՝ մտածեինք որեւէ նոր գաղափար եւ այն այնքան մեզ դուր գար, որ միանգամից սկսեինք իրականացնել։ Լինելով փոքր թիմ՝ հաջորդ երկու շաբաթը կարող է անցկացնեինք այն իրականացնելու վրա, սակայն վերջում տեսնեինք, որ գաղափարներն այդքան էլ հիանալի չէին, քանի որ նրանք չէին փոխում հավելվածի օգտագործման ցուցանիշները։ Նախնական բնազդն ասում է՝ փորձի՛ր եւ ամբողջովին նվիրվի՛ր դրան, սակայն վերջում այն դառնում է ժամանակի վատնում:

Ժամանակը շատ արժեքավոր է, պետք է ճիշտ նպատակներ սահմանել եւ հասկանալ, թե որքան ժամանակ եւ ռեսուրսներ են պետք դրան հասնելու համար: Ամենակարեւորն այն է, որ քո ստեղծածն արժեք ներկայացնի օգտատիրոջ համար:

Գեւորգ Կարապետյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo