13:27 | 28.09.16 | Նորություններ | 4042

ԻՏՁՄ վարչության անդամները նախարարին են ներկայացրել ՏՏ ոլորտի խնդիրները

ՀՀ տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը եւ ԻՏՁՄ անդամ-կազմակերպությունների ղեկավարները հանդիպել են «Նախաճաշ նախարարի հետ» ձեւաչափի շրջանակում:

Միության կողմից ներկայացվել են ՏՀՏ ոլորտում իրականացվող ծրագրերն ու խնդիրները: Կարեւորվել են կրթության, աշխատուժի եւ գործարար բնագավառի զարգացմանը նպաստող միջոցառումներն ու Հայաստանը արտերկրում ներկայացնելու հնարավորությունները:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի ու ԻՏՁՄ-ի կողմից երկուստեք կարեւորվել են ՏՏ ոլորտի եւ պետության համագործակցությունը՝ ի նպաստ երկրի տեխնոլոգիական ու մասնավորապես՝ ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցել են ԻՏՁՄ վարչության անդամներ` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, «ՎՕԼՕ» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, «ԼայմԹեք» ընկերության տնօրեն Գեւորգ Սաֆարյանը, «ՎԵԲ» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը, «Մոնիտիս» ընկերություն տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը: