11:04 | 26.09.16 | Նորություններ | 2743

Հայաստանում քննարկել են ԵՏՄ շրջանակում ՏՀՏ գործածությունը

Սեպտեմբերի 23-ին Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնում կայացել է կլոր սեղան-քննարկում՝ «Ինովացիաներ-ՏՀՏ-ն որպես Եվրասիական տնտեսական միության (ԵՏՀ) տնտեսական զարգացման քարշակ» թեմայով։

Կլոր սեղանին մասնակցել են ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ-նախարար Կարինե Մինասյանը, ՏՏ վարչության տնօրեն Խաժակ Կարայանը:

Քննարկվել են ԵՏՄ շրջանակում ՏՀՏ գործածությունը տնտեսության տարբեր ճյուղերում, ՏՏ պրոդուկտների հավաստագրման խնդիրները, տնտեսության ճյուղերի համար ՏՀՏ լուծումների միասնական ռեեստրի ստեղծումը, աքսելերատորների աշխատանքի աջակցման հարցերը։

Ընդգծվել է, որ ԵՏՀ-ն բաց է հայ գործընկերների համար: Հաշվի առնելով ԵՏՀ պրոֆիլային ուղղություններում հայ պաշտոնյաների ներգրավվածությունը՝ կոչ է արվել ներկայացնել առաջարկություններ եւ նկատառումներ՝ ԵՀՏ կողմից ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների մասով առավել ակտիվ աշխատանքներ կազմակերպելու նպատակով։

Հանդիպմանը նաեւ համաձայնություն է ձեռք բերվել ուղեգրել ԵՏՀ պաշտոնյաներին հոկտեմբերի 3-4 Հայաստանում կայանալիք Եվրասիական ցանցային օպերատորների խմբի ENOG 12 համաժողովին։     

Հանդիպումը կազմակերպել էր ԱՐՄԻՔՍ հիմնադրամը՝ Արփինետ ընկերության աջակցությամբ։

Մասնակիցները հանդիպել են նաեւ ՏՀՏ գործատուների միության անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ԵԱՏՄ տարածքում թվային տնտեսության ձեւավորման հետ կապված խնդիրները, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը։