11:56 | 09.09.16 | Նորություններ | 36498

ClimateLaunchpad-ի հայաստանյան եզրափակչում մրցում է 13 թիմ

Երեւանում ընթանում է ClimateLaunchpad Հայաստան 2016 ստարտափ բիզնես մրցույթի ազգային եզրափակիչը, որին մասնակցում է 13 թիմ:

ClimateLaunchpad Հայաստան 2016 մրցույթն իրականացվում է Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի եւ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հայկական բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակում։

Թիմերն այս պահին ներկայացնում են մաքուր տեխնոլոգիաների եւ կլիմայի փոփոխության ոլորտում իրենց բիզնես գաղափարների/տեխնոլոգիաների մոդելները, ինչի արդյունքում ժյուրին կընտրի 3 հաղթող ազգային թիմերին:

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի հիմնադիր Վահան Շաքարյանը տեղեկացրել է, որ հաղթող 3 ստարտափերը հնարավորություն կունենան իրենց գաղափարներով մրցելու Climate-KIC ակսելերատորի կողմից կազմակերպված եվրոպական եզրափակիչ մրցույթին, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-9-ը Էստոնիայի Տալլին քաղաքում:  

Մրցույթի հաղթողները կպարգեւատրվեն մրցանակներով՝ €10 000-ի, €5000-ի եւ €2500-ի չափով:

«Վերջին 20-30 տարիներին էներգախնայող տեխնոլոգիաները սրընթաց զարգացում են ապրում ամբողջ աշախրհում: Ուրախալի է ,որ հայաստանի մանսագետները եւս հետ չեն մնում յադ զարգացումներից: ԿԱ նխանկանա պայմանավորվածություն րո Հայաստանում մոտ պաագայում կունենանք ClimateLaunchpad ծրագրի տարածաշրջանային կենտրոն»,- ասել է Վահան Շաքարյանը:

«Մասնակություն ենք ունենալու մի կարեւոր ծրագրի, որը վերաբերում է տեխնոլոգիաների ուղղորդմանը դեպի տնտեսություն: Ողջունելի է, որ թիմերին թույլ է տրված մասնակցել նաեւ գաղափարներով, քանի որ գաղափարն է, որ հենց տնտեսության շարժիչ ուժն է: Սա հնարավորություն է, որ հայկական ինժեներական միտքն ի ցույց դրվի եվրոպական երկրներին»,- նշել է էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշել է, որ էներգետիկայի դերը կլիմայի փոփոխությունների հարցում առանցքային է:

«Մենք էներգետիկ քաղաքականության կարեւորագույն անկյունաքարերից մեկն ենք համարում էներգախնայողությունը եւ քայլեր ենք ձեռնարկում խթանելու էներգախնայող տեխնոլոգիաները»,- ընդգծել է նա:  

Հիշեցնենք, որ մայիսին հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել էր 30 թիմ, որից 14-ն ընտրվել էր՝ մասնակցելու աքսելերացիոն ծրագրին: Վերջինս մեկնարկել էր բիզնես ճամբարով, որի ընթացքում մասնակիցները ձեռք էին բերել անհրաժեշտ գիտելիքներ: Բիզնես ճամբարին հաջորդել է 6-շաբաթյա մենթորային դասընթացը: