KitKeys Armenian ստեղնաշարը հասանելի է AppStore-ում

14:09 | 01.09.16 | Հոդվածներ | visibility 35247

Գործարկվել է KitKeys Armenian հավելվածը, որը թույլ է տալիս ռուսերեն կամ անգլերեն ստեղնաշարի օգնությամբ հավաքված տեքստն ավտոմատ դարձնել հայատառ:

Հավելվածը հասանելի է AppStore-ում եւ արժե $1.99:

KitKeys Armenian-ը մշակած Mobos ընկերության խորհրդատու Մուշեղ Մավիսակալյանը Itel.am-ին պատմել է, որ թիրախում այն մարդիկ են, որոնց հարմար է տրանսլիտով հաղորդակցվել:

«Տրանսլիտ ռեժիմի օգնությամբ կարելի է տպել հայերեն` օգտագործելով ռուսերեն կամ անգլերեն տառերը: Օրինակ՝ «շողք» բառն անգլերեն տառերով գրում ենք «shoghq»` օգտագործելով «sh»-ն որպես հայերեն «շ», եւ «gh» -ն՝ որպես հայերեն «ղ»: KitKeys ստեղնաշարում հավաքելով «shoghq» անգլերեն` կգրեք «շողք» հայերեն, այն ավտոմատ կերպով կփոխարինի «sh»-ն եւ «gh»-ն համապատասխանաբար հայերեն «շ»-ով եւ «ղ»-ով: Առհասարակ՝ տեսնելու համար, թե անգլերեն տառին հայերեն որ տառերն են համապատասխանում, անհրաժեշտ է պարզապես սեղմած պահել համապատասխան տառը»,- բացատրել է Մուշեղ Մավիսակալյանը:

Հավելվածը տալիս է նաեւ բառերի առաջարկներ: Օգտվողին հերթական տառի հավաքմանը զուգընթաց տրամադրվում են համապատասխան բառերի առաջարկներ: Առաջարկվող բառերը հայերենում առավել հաճախ հանդիպող բառերն են: Հավելվածը հիշում է նաեւ օգտագործողի կողմից առավել հաճախ օգտագործվող բառերը: Սա նշանակում է, որ հավելվածի ստեղնաշարը մի քանի անգամ օգտագործելուց հետո այլեւս հարկ չի լինի գրել ամբողջ բառը, այլ հավաքել միայն բառի սկզբնամասը, պարզապես սեղմել վերեւում հայտնված բառի առաջարկի վրա եւ լրացնել ամբողջ բառը:

Մյուս գործառույթներից են՝

Հապավումներ՝ սեղմած պահելով համապատասխան տառը՝ կարելի է անմիջապես գրել «ություն» կամ «ական» վերջավորությունները: Օրինակ՝ գրելու համար «շնորհակալություն» բառը՝ պարզապես հարկավոր է գրել «shnorhakalu» , սեղմած պահել «t» տառը, եւ կտեսնենք այնտեղ հայտնված «ություն» վերջածանցը:

Զմայլիկները, որոնք դնելու համար հարկավոր չէ տպել խորհրդանիշեր։ Մեկ կոճակի հպումով կարելի է անցնել զմայլիկների ստեղնաշար:

Բառերի ինքնաշտկման հնարավորություն՝ հայերեն լեզվով հավաքելով «prz» եւ սեղմելով բացատ` կգրվի «պարզ» բառը: Ինքնաշտկման հնարավորությունը ինքնուսուցվող է: Օրինակ, եթե հաճախ օգտագործում եք ինչ-որ բառ, ապա նույնիսկ սխալ հավաքելով այդ բառը` կգրեք ճիշտ տարբերակը:

Հաջորդիվ բառերի առաջարկներ` ստեղնաշարը մտապահում է օգտագործված բառապաշարը եւ վերարտադրում` կախված տեքստի բովանդակությունից, այլ կերպ ասած` կանխագուշակում է շարադրվող միտքը:

Արագ կուրսորի ռեժիմ` ի տարբերություն iOS համակարգի ստանդարտ ստեղնաշարերի` շտկում կատարելու համար կուրսորը կարելի է տեղափոխել ոչ միայն հավաքած տեքստի վրա սեղմելով, այլ պարզապես սեղմած պահելով եւ տեղաշարժելով բացատը:

Անդրադառնալով հավելվածի վճարովի լինելու հանգամանքին`Մուշեղ Մավիսակալյանը նշել է.

«Տվյալ փուլում վճարի գանձման հիմնական նպատակը հավելվածի հիմնական նպատակաուղղվածությունն իրապես գնահատողներին եւ օգտագործելու պատրաստակամություն ունեցողներին ցանկացած բանի անվճար ներբեռնման սիրահարներից առանձնացնելն է: Նրանց քանակի գնահատականը կօգնի առավել իրատեսորեն մոտենալ հավելվածի հետագա տարածմանն ու ընդլայնմանը»,- ասել է նա:

Մինչեւ տարեվերջ շուկայում կհայտնվի նաեւ հավելվածի՝ Mac Os օպերացիոն համակարգի համար տարբերակը:

«Mac Os օպերացիոն համակարգից օգտվողներին քաջ հայտնի է, թե որքան դժվար է հայերեն տպել այդ միջավայրում: Մենք անելու ենք այնպես, որ տրանսլիտ ռեժիմի օգնությամբ հայերեն տպելը Mac Os համակարգից օգտվողների համար դառնա նույնքան հեշտ ու արագ, որքան հայերեն տեքստը անգլերեն լեզվով տպելն է: Մեր գլխավոր նպատակն է դառնալ առաջատար՝ տեքստի կանխագուշակման, բառերի առաջարկների, տառերի տրանսլիտ ռեժիմով տպելու եւ ստեղնաշարը առավել հարմար օգտագործելու ուղղությամբ»,- եզրափակել է Մուշեղ Մավիսակալյանը:

Սեպտեմբերի վերջին կգործարկվի նաեւ հավելվածի Android տարբերակը:

Նարինե Դանեղյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo