12:55 | 19.08.16 | Նորություններ | 1633

Հայտնի են ամենաարագ մոբայլ ինտերնետ ունեցող երկրները

Բրիտանական OpenSignal ընկերությունը՝ հետազոտելով ամբողջ աշխարհում մոբայլ կապի ոլորտը, ներկայացրել է ամենաարագ մոբայլ ինտերնետ ունեցող երկրների վարկանիշը:

3G եւ 4G ցանցերում մոբայլ ինտերնետի արագությամբ առաջատարն է Հարավային Կորեան, որին հաջորդում են Սինգապուրը, Հունգարիան, Ավստրալիան եւ Դանիան:

Լավագույն տասնյակում են նաեւ Նորվեգիան, Նիդեռլանդները, Լիտվան, Ճապոնիան եւ Շվեդիան: Վարկանիշում Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացված չեն: Ռուսաստանը 50-րդն է:

Մայիսի 1-ից հուլիսի 23-ն ընկած ժամանակահատվածն ընդգրկող ամբողջական հետազոտությունը հասանելի է այստեղ: