15:40 | 29.07.16 | Նորություններ | 6082

Ամփոփվել է Beeline-ի եւ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի գործակցությունը

Beeline-ը եւ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամն ամփոփել են 2015-2016 թթ. համագործակցության արդյունքները:

«Beeline-ն իր սոցիալական ծրագրերում մեծ ուշադրություն է հատկացնում երիտասարդությանը, մասնավորապես երիտասարդ տաղանդներին, ովքեր կկարողանան ըստ արժանվույն շարունակել հայկական դասական երաժշտության գեղեցիկ ավանդույթները: Հիմնադրամի հետ համագործակցությունն աճող սերնդի համար իրականացվող ներդրումների երկարաժամկետ ծրագիր է, եւ մենք հպարտությամբ կիսվում ենք կատարված աշխատանքի արդյունքներով: Ուրախ ենք, որ այս համատեղ աշխատանքն օգնում է դարձնել կյանքն ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիմնադրամի գործունեության շնորհիվ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Վանաձորում բացվել է երաժշտական դասարան երեխաների համար: Բացի այդ, ներկայում ձայնագրվում է հայկական դասական երաժշտության գլուխգործոցների ձայնասկավառակ:   

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.։

Beeline-ը հանդիսանում է հիմնադրամի մշտական գործընկերը 2011-ից։