15:28 | 29.07.16 | Նորություններ | 1282

Գործարկվել է ArmRadio հավելվածը

Գործարկվել է ArmRadio անվճար հավելվածը, որը հնարավորություն է տալիս լսել ավելի քան 30 հայկական օնլայն ռադիոկայան:

Հավելվածը հասանելի է Play Store-ում եւ աշխատում է Android 4.1-ից բարձր բոլոր հեռախոսների վրա:

ArmRadio-ն պահանջում է ինտերնետ կապի հասանելիություն, աշխատում է նաեւ ֆոնային ռեժիմում: Հնարավոր է միանգամից գտնել երգերը Shazam-ի օգնությամբ: