17:07 | 28.07.16 | Նորություններ | 3634

Ալեքսիս Օհանյանը խոսել է Էրեբունիի դեպքերի մասին

Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ի եւ Facebook-ի իր էջերում գրառում է կատարել` անդրադառնալով Էրեբունիում տեղի ունեցող դեպքերին:

«Ես փորձում եմ տեղեկացված լինել Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ Reddit-ի r/Armenia-ում ծավալվող քննարկումների եւ տարածվող հղումների միջոցով: Դիմում եմ իմ բոլոր քույրերին եւ եղբայրներին Հայաստանում՝ ի՞նչ կարող ենք մենք անել՝ օգնելու համար»,- գրել է Ալեքսիս Օհանյանը՝ արձագանքելով Reddit-ում կատարված մի հրապարակմանը, որում Սփյուռքին կոչ էր արվում ավելի ակտիվ մասնակցել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:



«Այն, ինչ իսկապես մտահոգում է, Սփյուռքից տեղեկացվածության եւ գործողությունների պակասն է: Սփյուռքի գլխավոր կազմակերպությունները լուռ են մնացել, բացի անհատներից եւ փոքր կազմակերպություններից, որոնք համերաշխություն են հայտնել: Սփյուռքի վրա հույս դնել չի կարելի, երբ հերթը հասնում է Հայաստան իրական փոփոխություններ բերելուն: Այդ պահին այս կազմակերպությունները զսպում են իրենց եւ անցնում կոռումպացված մասնիկների կողմը, որոնք ավերում են Հայաստանը»,- գրել էր Reddit-ի օգտատերերից մեկը: