16:21 | 28.07.16 | Նորություններ | 7972

Beeline-ը շարունակում է Eurasia Mobile Challenge-ի հայտերի ընդունումը

Beeline-ը շարունակում է «Eurasia Mobile Challenge» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի համար մասնակիցների գրանցումը։

«Eurasia Mobile Challenge» մրցույթն իրականացվում է «ՎիմպելԿոմ»-ի նախաձեռնությամբ «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում:

Մրցութի նպատակն է ներգրավել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդների, որոնք կարող են առաջարկել թվային, big data-ին, ամպային տեխնոլոգիաներին եւ М2М-ին վերաբերող մոտեցումներ կամ արդեն պատրաստի լուծումներ, ինչպես նաեւ հավելվածներ՝ ուղղված սոցիալական խնդիրների լուծմանը:

«Eurasia Mobile Challenge» մրցութի շրջանակում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգեւներ (համապատասխանաբար 20 000, 15 000 եւ 10 000 ԱՄՆ դոլար), սարքավորումներ եւ մասնակցության ուղեգիր` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսին Բարսելոնում։

«Beeline–ն արդեն երկրորդ տարին է, ինչ աջակցում է այս խոշորագույն թվային մրցույթի իրականացմանը նաեւ Հայաստանում: Նախորդ տարին ցույց տվեց, որ մենք ունենք  նորարարար եւ ստեղծագործ բազմաթիվ երիտասարդներ, ում կողմից մշակած հավեվածները եւ առաջարկված լուծումները կարող են մրցունակ լինել ոչ միայն ազգային այլ նաեւ միջազգային հարթակներում: Միաժամանակ, այսօր մեր երկրում կան շատ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր  չունեն բավականաչափ ֆինանսական միջոցներ եւ փորձ, որպեսզի կարողանան կյանքի կոչեն իրենց նորարարական գաղափարները: Այս մրցույթը հիանալի հարթակ է հենց նման շնորհալի երիտասարդների համար, ովքեր կկարողանան կառուցել իրենց ապագան մեր աջակցության եւ ժամանակակից թվային տեխնոլոգիաների օգնությամբ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: