09:39 | 25.07.16 | Նորություններ | exclusive 6928

European Youth Award-ն ընդունում է հայտեր սոցիալական խնդիր լուծող ստարտափներից

Սոցիալական խնդիրներ լուծող հայկական ստարտափները կարող են մասնակցել European Youth Award 2016 մրցույթին, որը նախատեսված է հասարակությունը բարելավելու նպատակով թվայնացված տեխնոլոգիաներով ծրագրեր (օր.՝ վեբկայք, հավելվածներ, ինտերնետ առարկաների համար (IoT) եւ այլն) մշակող սկսնակ ընկերությունների համար:

Համաեվրոպական մրցույթին կարող են մասնակցել մինչեւ 33 տարեկան անձինք կամ թիմերը, որոնք բնակվում են Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից մեկում:

Այս տարի գործում է 8 անվանակարգ: Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 31-ն է: Մանրամասները հասանելի են այստեղ:

Հաղթողները հայտնի կդառնան սեպտեմբերին, որից հետո հրավեր կստանան ներկայացնելու իրենց նախագծերը ժյուրիին ավստրիական Գրազում՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը:

Նշենք, որ հայկական CityBugs նախագիծը հաղթող էր ճանաչվել 2014թ. մրցույթում՝ Future Living անվանակարգում:

Անցած տարի էլ սոցիալական ստարտափը մասնակցել էր The World Summit Youth Award-ին (WSYA)՝ հաղթող ճանաչվելով «Ստեղծիր քո մշակույթը» անվանակարգում:

«Այս տարի եւս հաղթող թիմերը Գրազում հնարավորություն կունենան ներկայացնել իր նախագծերը եւ երկիրը: Սա նաեւ ներդրումներ եւ դոնորներ գտնելու լավ հնարավորություն է, քանի որ հրավիրված են լինում շատ հետաքրքիր մարդիկ: Միջազգային այս ցանցում հատնվելը եւս կարող է ցանկացած ստարտափի համար կարեւոր ձեռքբերում դառնալ, քանի որ EYA-ն հանդիսանում է World Summit Awards-ի մաս: Սա կարեւոր է հատկապես այն ստարտանփրեի համար, որոնք ցնականում են ճանաչելի դառնալ Եվրոպայում: Նշեմ, որ ամեն տարի European Youth Awards-ը հրավիրում է նաեւ իր նախորդ տարիների հաղթողներին»,- Itel.am-ին պատմել է  CityBugs-ի համահիմնադիր Հովհաննես Աղաջանյանը: