08:53 | 23.07.16 | Նորություններ | 5393

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է «Նկարչական օր» միջոցառմանը

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանի կենդանաբանական այգում նշել են «Նկարչական օր» ամենամյա միջոցառումը:

Մրցույթին մասնակցել են 5-16 տարեկան ավելի քան 1500 երեխա եւ պատանի:

«Այս միջոցառումը  մարդկությանն ուղղված կոչ է՝ պահպանել բնությունը: Երեխաների  պատկերացրած միջավայրը նման է իրենց  հեքիաթների աշխարհին: Նրանք նկարում են այն՝ ինչ երազում են: Վաղվա սերունդը նկարների միջոցով բարձրաձայնում է աշխարհին սպառնացող վտանգների մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Նկարչական օր-2016»-ի շրջանակում ամփոփվել են նաեւ Համահայկական 7-րդ եւ 8-րդ մրցույթների արդյունքները: Մրցանակ է ստացել 24 պատանի:

Համահայկական նկարչական 9-րդ մրցույթի արդյունքների ամփոփումը նախատեսված է իրականացնել հոկտեմբերին՝ «Արեւորդի» միջազգային բնապահպանական կինոփառատոնի շրջանակում։