13:34 | 22.07.16 | Նորություններ | 1729

Երեւանում կբացվի հայկական առաջին 360 աստիճան շարժական կինոթատրոնը

Այսօր «Ռոսսիա Մոլ»-ում կկայանա առաջին հայկական 360 աստիճան շարժական կինոթատրոնի` EyeDome Cinema-ի բացումը։

Technology & Science Dynamics ընկերությունում տեղեկացրել են, որ կինոթատրոնում առաջինը կցուցադրվի հայկական առաջին 360° ֆիլմը՝ «Աշխարհի կենտրոնից. տիեզերքներից մեկի մասնիկը» ֆիլմը, որը պատրաստվել է Immersive Education Solutions նախագծի շրջանակում:

Նախագծի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
 
Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել հուլիսի 14-ին՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում: