12:26 | 30.06.16 | Նորություններ | 5097

Beeline-ն իր աշխատակիցների շրջանում անցկացնում է Digithon

Beeline–ն աշխատակիցների շրջանում անցկացնում է Digithon նորարարական գաղափարների մրցույթը։

Հայտնի Hackathon–երի նման, միջոցառումը տեւում է 24 ժամ, որի ընթացքում ընկերության աշխատակիցներից կազմված թիմերը մրցելու են, որպեսզի ստեղծեն նորարար հավելվածներ եւ ծառայություններ բիզնեսի եւ հաճախորդների համար։

«Հանդիսանալով պատասխանատու գործատու եւ թվային ընկերություն՝ Beeline-ը մշտապես աջակցում է նորարարական ծրագրերի իրականացմանը։ Digithon–ը՝ թվային մարաթոն է աշխատակիցների շրջանում, որը նպատակ ունի ներգրավել նրանցից առավել ակտիվներին բիզնեսի եւ հաճախորդների համար նորարարական հավելվածների, ծառայությունների եւ ծրագրերի մշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Beeline աշխատակիցները  քաջատեղյակ են շուկայի եւ տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված հաճախորդների պահանջներին եւ ցանկություններին, նրանք համատեղ ուժերով կստեղծեն եւ կառաջարկեն այնպիսի թվային լուծումներ, որոնք կդարձնեն մեր ծառայություններն էլ ավելի նորարար, պարզ եւ հարմար մեր հաճախորդների համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Այսօր աշխարհը փոխվում է դինամիկ կերպով եւ որպեսզի քայլենք ժամանակին համընթաց, մենք պետք է պատրաստ լինենք փոփոխությունների, ցուցաբերենք ոչ ստանդարտ մոտեցումներ, լինենք ստեղծագործ եւ ընկերանանք թվային աշխարհի հետ»,– ասել է Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը։ 

Հաղթող թիմը նաեւ կմեկնի գործուղման եւ կներկայացնի իր առաջարկը մրցույթի եզրափակչում՝ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մակարդակով։