10:23 | 29.06.16 | Նորություններ | 3757

Ucom-ը «Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շրջանակում աջակցել է եւս մեկ ընտանիքի

Ucom Հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Հայաստանի միասնական ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ Ucom-ի բաժանորդներն այս ամիս եւս մեկ ընտանիքի աջակցել են կայուն եկամուտի աղբյուր ստեղծելու գործում:

Այս անգամ աջակցությունը տրամադրվել է Տավուշի մարզում բնակվող չորս զավակների ծնողներ՝ Վարդանի եւ Ալինայի ընտանիքին:

«Մենք անչափ շնորհակալ ենք Ucom-ի բաժանորդներին, ովքեր յուրաքանչյուր ամիս մասնակցելով SMS-բարեգործությանը, հնարավորություն են ընձեռում ծայրահեղ աղքատության մեջ ապրող եւս մի ընտանիքի ունենալ կայուն եկամուտի աղբյուր ու նրանց զավակներին պարգեւել այդքան կարեւոր ու այդքան անհրաժեշտ ընտանեկան ջերմությունը»,- ասել է Ucom հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:

Ucom Հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրը Ucom-ի բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 200 կամ 500 դրամ՝ SMS ուղարկելով 1234 կամ 5678 կարճ համարներին: Ամսվա վերջում Ucom Հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը եւ ուղղում այն ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներն ստանում են միջոցներ եւ սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու եւ երեխաներին ընտանիքում մեծացնելու հնարավորություն են ընձեռում: