12:41 | 02.06.16 | Նորություններ | 1751

Այս տարի Դիջիթեք-ում կքննարկեն քլինթեք ռեգիոնալ հարթակի ստեղծումը

9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում կքննարկվեն մաքուր տեխնոլոգիաների (քլինթեք) տարածաշրջանային հարթակ ստեղծելու մանրամասները:

Ֆորումի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տարածած հաղորդագրության համաձայն՝ այս առիթով Հայաստան կժամանեն Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղըզստանի, Ուկրաինայի կառավարության ու գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաեւ ԱՊՀ գործադիր կենտրոնների ներկայացուցիչներ:

Հունիսի 17-ին եւ 18-ին անցկացվելիք ֆորումի շրջանակում կլինեն մասնագիտական քննարկումներ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման շուրջ, այդ թվում՝ ռազմարդյունաբերության, նոր սերնդի բանկային համակարգի, էլեկտրոնային կառավարման, կիբեր անվտանգության վերաբերյալ:

ԴիջիԹեք բիզնես ֆորումի ամբողջական օրակարգը՝ այստեղ: